Փոդքասթ - Լեյշմանիոզ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Ուշադրություն դարձնել այն անամնեստիկ տվյալներին, որոնք կօգնեն ախտորոշել Լեյշմանիոզը
- Կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները հիվանդության հայտնաբերման վերաբերյալ
- Տարբերակել, թե որ դեպքերում է անհրաժեշտ երեխային ուղեգրել մանկական ինֆեկցիոնիստի խորհրդատվության
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական արյունաբանների, մանկական ուռուցքաբանների, մանկական ինֆեկցիոնիստների, համաճարակաբանների, մաշկաբանների և կլինիկական լաբարատոր ախտորոշման մասնագետների համար։
Դասընթացի նկարագրություն
“Լեյշմանիոզ” փոդքասթում անդրադարձ է կատարվում վարակի ընդհանուր դրույթներին, համաճարակաբանական տարածվածությանը, առողջ բնակչության շրջանում ընդերային լեիշմանիոզի սկրինինգին, դեպքի հայտնաբերման ռազմավարությանը, Ընդերային և Մաշկային լեյշմանիոզի կլինիկական դրսևորումներին և բուժման մեթոդներին։ Փոդքաստում քննարկվում է, թե ինչ անամնեստիկ տվյալներ են կարևոր, ինչ սկրինինգներ պետք է անել, երբ է պետք ուղեգրել երեխային մանկական ինֆեկցիոնիստի մոտ։ Ինչպես նաև խոսվում է վարակի խիստ կարևորության, դրա ազդեցության և հետևանքների մասին մանկան օրգանիզմի վրա, բուժման՝ անհրաժեշտության, բարդությունների, և հիվանդության ելքի մասին։ Կյանքի և էպիդեմիոլոգիական անամնեզի մանրամասն հավաքումը կօգնեն մեզ ժամանակին ախտորոշել Լեյշմանիոզը, ինչը կբարձրացնի այս երեխաների ապրելիությունն ու կյանքի որակը:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Հռիփսիմե Ապրեսյան
Հռիփսիմե Ապրեսյանը մանկաբույժ-ինֆեկցիոնիստ է՝ ավելի քան 20 տարվա կլինիկական և ակադեմիական փորձով։ Նա ավարտել է ԵՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետը 2000 թվականին, այնուհետև շարունակել է ուսումը ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատուրայում։ Վերապատրաստվել է Մինսկի Պետական Բժշկական Համալսարանում, ինչպես նաև անցել է վերամասնագիտացում գաստրոսկոպիայի ոլորտում։ Ուսանողական տարիներից նա առանձնացել է իր նվիրվածությամբ՝ հետագայում համատեղելով բժշկական գործը գիտական ու մանկավարժական գործունեության հետ։ Բժ․ Ապրեսյանը աշխատել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որպես մանկաբույժ-ինֆեկցիոնիստ, գաստրոսկոպիստ և բաժանմունքի վարիչ։ Նա եղել է դասախոս «Հայբուսակ» համալսարանում, Ավանդական բժշկության համալսարանում և ԵՊԲՀ-ում։ 2020 թվականից ղեկավարում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքը, իսկ 2022-ից հանդիսանում է նույն հաստատության գլխավոր բժիշկ։ Նրա գործունեությունը ներառում է մասնակցություն մի շարք միջազգային առողջապահական ծրագրերում՝ համագործակցելով ԱՀԿ-ի, ՀՎԿԱԿ-ի, UNICEF-ի և ԱՄՆ Վտանգների նվազեցման գործակալության հետ։ Բժշկուհի Ապրեսյանը հանդիսանում է 64 գիտական աշխատանքի, 2 ուսումնական ձեռնարկի և 1 մեթոդական ուղեցույցի համահեղինակ։ Նա բազմիցս պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։