Վարակների կանխարգելում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Ուսումնասիրել նորածինների մոտ հայտնաբերվող վարակների նախապատմությունը, պատճառագիտությունը (էթիոլոգիան) և սահմանումները,
- Անդրադառնալ տարածված հարուցիչներին և վարակի փոխանցման ուղիներին,
- Ծանոթանալ նորածինների մոտ վարակների կանխաարգելման ընդհանուր ուղեցույցներին, հատկապես՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում,
- Տրամադրել վարակների կանխարգելման ուղեցույցներ սահմանափակ ռեսուրսներով միջավայրերի համար:
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական բուժքույրերի, նեոնատոլոգների և նորածնային բուժքույրերի համար:
Դասընթացի նկարագրություն
«Վարակների կանխարգելման» առցանց դասընթացը զինում է առողջապահության բուժաշխատողներին նորածինների շրջանում վարակների կանխարգելման գիտելիքներով և հմտություններով: Մասնակիցները ծանոթանում են տարածված նեոնատալ վարակներին, հարուցիչներին և փոխանցման ուղիներին: Դասընթացը տրամադրում է ուղեցույցներ ինտենսիվ թերապիայի հաստատություններում վարակի կանխարգելման համար և առաջարկում է գործնական ռազմավարություններ ռեսուրսներով սահմանափակ միջավայրերում: Ավարտելով այս դասընթացը՝ առողջապահության մասնագետները նպաստում են հիվանդների անվտանգությանը և նվազեցնում վարակի ռիսկերը նորածնային խնամքի և այլ բուժհիմնարկներում:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Էրին Մանգր, DNP, NNP-BC, RNC-NIC
Էրին Մանգրը հավաստագրված բուժքույր է, ով ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ: Ստանալով բուժքույրական պրակտիկայի դոկտորի (DNP) կոչում հետևյալ մասնագիտություններով՝ «նեոնատալ պրակտիկ բուժքույր» և «կլինիկական բուժքույր», նա ունի բացառիկ հմտություններ ու մեծ նվիրվածություն ուղղված մոր և մանկան առողջության պաշտպանությանը: Լինելով նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի և Հատուկ խնամքի մանկապարտեզի տնօրեն Hoag Hospital Presbyterian-ում, ինչպես նաև կլինիկական մենեջեր Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում, նա ունի կառավարման մեծ փորձ՝ վերահսկելու նորածինների 3 և 4 մակարդակի ինտենսիվ թերապիայի բաժանմունքները և Հատուկ խնամքի մանկապարտեզը: Նա միջազգայնորեն ճանաչված է որպես մոր և մանկան առողջության բանախոս և մեծ ներդրում ունի այդ ոլորտում որպես բազմաթիվ հրապարակումների հեղինակ: Նա նաև աշխատել է որպես կլինիկական մասնագետ նորածինների ինտենսիվ թերապիայի բարձր վարկանիշ ունեցող բաժանմունքներում, եղել է Հայկական ակնաբուժության նախագծի խորհրդատու, ինչպես նաև դասավանդել է տարբեր կրթական հաստատություններում, որտեղ ընդգրկված են եղել ավելի քան 250 աշխատակիցներ: Լինելով առողջապահությանը նվիրված մասնագետ՝ Էրինը հարուստ գիտելիքներ և փորձառություն է բերում ցանկացած միջավայր՝ հետևողականորեն ձգտելով գերազանցության՝ տրամադրելով կարեկից խնամք և բարելավվելով նորածինների առողջական վիճակը։