Առաջիկա միջոցառումներ և համաժողովներ

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողով

Բարի գալուստ ՀԱՆ-ԼԱՄՀ միջազգային ակնաբուժական համաժողով:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) 22-րդ միջազգային համաժողովը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը:

Այս տարի համաժողովը տեղի կունենա հիբրիդ ձեւաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոցում) եւ առցանց (Zoom հարթակում): Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Համաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է մեր կայքում՝
www. learnwithopen.org:

Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]:

Հաճախ տրվող հարցեր

Չե՞ք գտնում Ձեզ հետաքրքրող հարցն այստեղ։ Դիմեք էլ. փոստ՝ [email protected]

Համաժողովին առցանց մասնակցելու համար գրանցման հայտը լրացնելուց հետո ձեր էլ. փոստին կստանաք հաստատող նամակ համաժողովի Zoom հղումով: Միջոցառման օրը անցեք հղումով՝ առցանց մասնակցելու համար: Եթե չեք ստացել հաստատող նամակը, որտեղ նաեւ մասնակցության հղումն է, կապ հաստատեք մեզ հետ:  

Այո, այս համաժողովը Հայաստանում ՇՄԶ կրեդիտներ է տրամադրում: Գրանցման ժամանակ նշեք, որ հետաքրքրված եք ՇՄԶ կրեդիտներով և հայտը լրացրեք հայատառ: Կրեդիտ ստանալու համար պետք է մասնակցեք միջոցառման 90%-ին առկա կամ առցանց եղանակով:

Այս տարի համաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: