Պատմություն և առաքելությունը
Մեր առաքելությունը Հայաստանի երեխաների կյանքի որակի բարելավումն է
Մենք հավատում ենք առողջապահության համակարգի ընդունակ աշխատակիցներին պատշաճ գիտելիքներ և գործիքներ տրամադրման արդյունավետությանը:
Մեր նպատակն է համախմբել աշխարհի և Հայաստանի փորձագետներին՝ առողջապահությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բարելավելու համար:
OPEN-ում մենք ձգտում ենք
Վերազինել բժիշկներին
անհրաժեշտ գիտելիքներով ու գործիքներով
Հանրամատչելիացնել գիտելիքները
առաջին հերթին առցանց ռեսուրսների միջոցով
Պաշտպանել համակարգային փոփոխությունը
Ներգրավելով տեղացի առաջատարներին և մտածողներին
Ինչպես ծագեց գաղափարը
Մենք ներգրավված ենք այս աշխատանքի մեջ 2009թ.-ից Հայկական ակնաբուժության նախագծի(ՀԱՆ) խնդրանքով։ Հայաստանում նկատվել է անհաս երեխաների ռետինոպաթիայի(ԱԵՌ) աճ, ինչը կապված է անհաս ծնված երեխաների կենսունակության աճով, շնորհիվ ՆԻԹԲ-ների(Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժնամունք) գործունեության: Որպես հետևանք առաջացած ԱԵՌ կապակցված կուրության համաճարակը վերապատրաստումների ծրագրի հրատապ անհրաժեշտություն առաջացրեց: Մեր առաջին ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի ամբողջ առողջապահության համակարգում՝ ներառյալ ՆԻԹԲ-երի բուժքույրերի և նեոնատոլոգների շրջանում, առկա է առաջատար կրթության անհրաժեշտություն: Դա հանգեցրեց նրան, որ ԼԱՄՀ-ը, ՀԱՆ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ն և Հայաստանի կառավարությունը համատեղ ստեղծեցին Նորածնային Բժշկության Հայկական Միությունը։ Հիմնվելով այս հաջողության վրա՝ ծրագիրն ընդլայնվեց՝ ընդգրկելով այլ ոլորտներ, ինչպիսիք են էնդոկրինոլոգիան, սրտաբանությունը և ընդհանուր մանկաբուժությունը։