Բժիշկ Ալան Ս․ Վեյնը Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) գլխավոր մանկաբույժն է և ակադեմիական գործերի ավագ փոխնախագահ։ Միևնույն ժամանակ հանդիսանում է Պասադենա Գիլդ բարեգործական կազմակերպության ղեկավար և Մանկաբուժական բաժանմունքի ղեկավար։ Հարավային Կալիֆոռնիայի Կեքի բժշկական դպրոցի Մանկաբուժության և բշկագիտության պրոֆեսոր է, ղեկավարում է ԼԱՄՀ -ի կլինիկական, կրթական և գիտական նախագծեր, ներառյալ Սաբանի հետազոտական ինստիտուտում։ Բժիշկ Վեյնը հեմատոօնկոլոգիայի և բջջային թերապիաների ոլորտներում միջազգայնորեն ճանաչված առաջնորդ է, նրա կլինիկական և հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են հեմատոլոգիական նորագոյացությունների, հեմատոպոետիկ ցողունային բջիջների տրանսպլանտացիայի, քաղցկեղի իմունոթերապիայի և քաղցկեղով և այլ հիվանդություններով երեխաների համար թիրախային և գենի վրա հիմնված թերապիաների զարգացման ուղղությամբ։ 2013թ․-ին ԼԱՄՀ միանալուց առաջ նա 17 տարի հանդիսացել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի Մանկական օնկոլոգիայի մասնաճյուղի կլինիկական տնօրեն։ Բժիշկ Վեյնը արժանացել է բազմաթիվ պարգևների մանկաբուժությունում իր մեծ ներդրման համար և շարունակում է իր գործունեությունը նորարարական թերապիաների զարգացման ուղղությամբ՝ ամբողջ աշխարհում երեխաների բուժման արդյունքները բարելավելու նպատակով։