Բժ․ Բրայան Միյազակի

Բժիշկ Բրայան Միյազակին կլինիկական մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Մանկական Հոսպիտալում՝ մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում։ Բժիշկ Միյազակին ստացել է իր բժշկի որակավորումը Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում։ CHOC Childrens-ում ավարտել է ռեզիդենտուրան և անցել է մանկական էնդոկրինոլոգիայի ֆելոուշիփ Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի Համալսարանում։ Նա «Էնդոկրինալոգիայի, Դիաբետի և Մետաբոլիզմի Կենտրոն»-ի որակի բարելավման ղեկավարն է։
Բժ․ Ջոնաթան Ունիատ

Ջոնաթան Ունիատը մանկական սրտաբան և էլեկտրաֆիզիոլոգ է, ով աշխատում է որպես պրոֆեսոր Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Նա ստացել է իր բժշկական կրթությունը Լոմա Լինդայի համալսարանի բժշկական դպրոցում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան, ֆելլոուշիփը և առաջադեմ էլեկտրաֆիզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Դոկտոր Ունիատի հետազոտական հետաքրքրությունները ներառում են հետվիրահատական առիթմիաները և իոնային անցուղիների գենետիկական խանգարումները:
Բժ․ Մանվի Բանսալ

Դոկտոր Մանվի Բանսալը մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (CHLA): Նորածինների թոքային հիվանդությունների մասնագետ դոկտոր Բանսալի հետաքրքրությունը անհաս նորածինների մոտ բրոնխոպուլմոնար դիսպլազիայի (ԲՊԴ) նկատմամբ սկիզբ է առել իր հետդիպլոմային կրթության տարիներին: Այս ժամանակաշրջանը նշանավորվել է դեկանի կողմից պարգևով, որը ֆինանսավորել է անհաս նորածինների մոտ դեսատուրացիաները հետազոտող երկու տարվա նախագիծ որպես NIH-ի կողմից ֆինանսավորվող […]
Բժ․ Գոհար Մարգարյան

Գոհար Գուրգենի Մարգարյանը 2017 թվականից աշխատում է Երևանի Մուրացանի ՀՀ թիվ 1 մանկաբուժական կլինիկայի նեոնատոլոգիայի բաժանմունքում։ 2017-2020 թվականներին աշխատել է Մուրացան ՀՀ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ որպես մանկաբույժ-նեոնատոլոգ: Գոհարը 2015-2021 թվականներին ընդգրկված է եղել մանկական լսողության սքրինինգային ծրագրում՝ որպես սքրիներ: Գոհար Մարգարյանն իր բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում, […]
Բժ․ Արմինե Ադիլխանյան

Արմինե Ադիլխանյանը մասնագիտացած է մաշկաբանության և մանկաբուժության ոլորտում: Նա իր կրթությունն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ԵՊԲՀ Մխիթար Հերացու անվան մանկաբուժության ֆակուլտետի դիպլոմ, որից հետո շարունակել է վերապատրաստումը մանկական մաշկավեներոլոգիայի և մանկաբուժության ոլորտում, ներառյալ լրացուցիչ ծրագրեր Բրյուսելի Ազատ համալսարանում (ULB): Բժ. Ադիլխանյանն ակտիվորեն զբաղվում է բժշկական ոլորտում 2007 թվականից՝ որպես մաշկաբան և մանկաբույժ Արաբկիր բժշկական համալիրում, […]
Բժ․ Նվարդ Տեր-Ոսկանյան

Զարգացման մանկաբույժ, մանկական հոգեբույժ, ընդհանուր մանկաբույժ Նվարդ Կոնստանտինի Տեր-Ոսկանյանը «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում աշխատում է 2019թ.-ից: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ 2020-2021թթ. կլինիկական օրդինատուրան անցնելով «Մանկական հոգեբուժություն» մասնագիտությամբ, իսկ 2016-2019թթ.-ին՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Մագիստրատուրան եւ բակալավրիատն անցել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Հայաստանում եւ Եվրոպական մի շարք երկրներում մասնակցել է գիտաժողովների եւ կոնֆերանսների:
Բժ․ Մադիսոն Հարիս
Բժ․ Անահիտ Սարգսյան

Անահիտ Վալդեմանի Սարգսյանը 1998թ.-ից մինչ այժմ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) համալսարանական ակնաբուժական կլինիկայի բժիշկ-օրդինատոր է: 2014 թ.-ից մինչ այժմ ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոի դասախոս է: 2011-2014 թթ. եղել է ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոնի ասիստենտ: 2008 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գժշկական գիտությունների թեկնածուական գիտական աստիճան: 2014 թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական […]
Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.

Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական էնդոկրինոլոգ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրին դիսպանսերի ղեկավար։ Բժիշկ Նավասարդյանն ավարտելուց հետո բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բժշկուհի Նավասարդյանը 2014 թ.-ին «Վահանաձև գեղձի աուտոիմունային խանգարումները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» […]
Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան

Դոկտոր Թամար Նազիրյան-Չորբաջյանը կլինիկական դոցենտ է Կայզեր Պերմանենտեի Բերնարդ Ջ. Թայսոնի անվ. բժշկական քոլեջի Կլինիկական բժշկության ամբիոնում, Բարձր ռիսկի խմբի նորածինների կլինիկայի (High Risk Infant Follow-up Clinic) տնօրենը և զարգացման ու վարքի գծով մանկաբույժ Բոլդուին Փարք քաղաքի Կայզեր Պերմանենտե կլինիկայում։ Նա որակավորված է որպես զարգացման-վարքի մանկաբուժության և ընդհանուր մանկաբուժության մասնագետ։ Դոկտոր Չորբաջյանը ախտորոշում և բուժում […]