Բժ․ Ջոան Կո

Բժիշկ Ջոան Կոն ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ է, աշխատում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի (CHLA) մանկական ուրոլոգիայի բաժանմունքում։ Նա իր  բակալավրի աստիճանը ստացել է մոլեկուլյար, բջջային և զարգացման կենսաբանության ոլորտում Ելի համալսարանում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցը։ Ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան և ուրոլոգիայի ռեզիդենտուրան անցել է Ջոն Հոփքինսի հոսպիտալում, ապա մանկական ուրոլոգիայի ֆելոուշիփ է անցել […]

Բժ․ Ջամի Ստոք

Ջամի Ստոքը Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի ավագ դասախոս(դոցենտ), Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Նա  անցել է մանկաբուժության կլինիկական օրդինատուրա և նեղ մասնագիտական կրթություն (ֆելոշիփ) է ստացել մանկական արյունաբանություն/ուռուցքաբանություն մասնագիտությամբ Սիեթլի մանկական հիվանդանոցում, Վաշինգտոնի համալսարան։ Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Ինստիտուտում լեյկեմիաների և լիմֆոմաների բժիշկ է։ Որպես երիտասարդ հետազոտող աշխատում է երեխաների ուռուցքաբանության խմբի ոչ Հոջկինյան լիմֆոմայի կոմիտեում, հազվադեպ լիմֆոմաների […]

Բժ․ Արփինե Դավթյան

Արփինե Դավթյանը մանկական և նորածնային սրտաբան է Լոս – Անջելեսի Մանկական Հիվանդանոցի Սրտի Ինստիտուտում, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Մանկական Սրտաբանության ամբիոնի դոցենտ է։ Գերազանցությամբ ավարտել է Ստենֆորդի Համալսարանը՝ Կենսաբանական գիտությունների մագիստրոսի կոչումով, ինչպես նաև ստացել է իր բժշկական աստիճանը Տոլեդոյի Համալսարանի Բժշկական Քոլեջից, որտեղ նա առաջադրվել է Ալֆա Օմեգա միությունում։ Նա ավարտել է մանկաբուժական […]

Բժ․ Խոսե Պոլիդո

Դոկտոր Խոսե Կ․ Պոլիդոն Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (CHLA) Ստոմատոլոգիական բաժանմունքի ղեկավարն է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հերման Օստրոուի անվան ստոմատոլոգիական դպրոցի կլինիկական ստոմատոլոգիայի դոցենտ՝ համատեղ պաշտոն զբաղեցնելով նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեք բժշկական դպրոցի մանկաբուժության ամբիոնում։ CHLA-ի Ստոմատոլոգիական բաժանմունքը տարեկան ավելի քան 3,500 երեխաների և դեռահասների տրամադրում է ամենօրյա և մասնագիտացված մանկական ստոմատոլոգիական և […]

Բժ․ Բրայան Միյազակի

Բժիշկ Բրայան Միյազակին կլինիկական մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Մանկական Հոսպիտալում՝ մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում։ Բժիշկ Միյազակին ստացել է իր բժշկի որակավորումը Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում։ CHOC Childrens-ում ավարտել է ռեզիդենտուրան և անցել է մանկական էնդոկրինոլոգիայի ֆելոուշիփ Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի Համալսարանում։ Նա «Էնդոկրինալոգիայի, Դիաբետի և Մետաբոլիզմի Կենտրոն»-ի որակի բարելավման ղեկավարն է։

Բժ․ Էդիթ Հախնազարյան

Բժշկուհի Էդիթ Հաղնազարյանը մանկաբույժ է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Նա ունի հայ-իրանական ծագում, ծնվել և մեծացել է Թեհրանում, Իրան։ Բժշկական կրթությունը ստացել է Թեհրանի Բժշկական Գիտությունների Համալսարանում՝ ավարտելով 2014 թվականին։ Ավարտելուց հետո երկու տարի բժշկուհի Հաղնազարյանն աշխատել է որպես պրակտիկ բժիշկ և ղեկավարել է ծննդաբերության բաժանմունք Իրանի շրջաններից մեկում։  2016 թվականին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ […]

Բժ․ Ջոնաթան Ունիատ

Ջոնաթան Ունիատը մանկական սրտաբան և էլեկտրաֆիզիոլոգ է, ով աշխատում է որպես պրոֆեսոր Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Նա ստացել է իր բժշկական կրթությունը Լոմա Լինդայի համալսարանի բժշկական դպրոցում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան, ֆելլոուշիփը և առաջադեմ էլեկտրաֆիզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Դոկտոր Ունիատի հետազոտական հետաքրքրությունները ներառում են հետվիրահատական առիթմիաները և իոնային անցուղիների գենետիկական խանգարումները:

Բժ․ Մանվի Բանսալ

Դոկտոր Մանվի Բանսալը մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (CHLA): Նորածինների թոքային հիվանդությունների մասնագետ դոկտոր Բանսալի հետաքրքրությունը անհաս նորածինների մոտ բրոնխոպուլմոնար դիսպլազիայի (ԲՊԴ) նկատմամբ սկիզբ է առել իր հետդիպլոմային կրթության տարիներին: Այս ժամանակաշրջանը նշանավորվել է դեկանի կողմից պարգևով, որը ֆինանսավորել է անհաս նորածինների մոտ դեսատուրացիաները հետազոտող երկու տարվա նախագիծ որպես NIH-ի կողմից ֆինանսավորվող […]

Բժ․ Գոհար Մարգարյան

Գոհար Գուրգենի Մարգարյանը 2017 թվականից աշխատում է Երևանի Մուրացանի ՀՀ թիվ 1 մանկաբուժական կլինիկայի նեոնատոլոգիայի բաժանմունքում։ 2017-2020 թվականներին աշխատել է Մուրացան ՀՀ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ որպես մանկաբույժ-նեոնատոլոգ: Գոհարը 2015-2021 թվականներին ընդգրկված է եղել մանկական լսողության սքրինինգային ծրագրում՝ որպես սքրիներ: Գոհար Մարգարյանն իր բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում, […]

Բժ․ Արմինե Ադիլխանյան

Արմինե Ադիլխանյանը մասնագիտացած է մաշկաբանության և մանկաբուժության ոլորտում: Նա իր կրթությունն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ԵՊԲՀ Մխիթար Հերացու անվան մանկաբուժության ֆակուլտետի դիպլոմ, որից հետո շարունակել է վերապատրաստումը մանկական մաշկավեներոլոգիայի և մանկաբուժության ոլորտում, ներառյալ լրացուցիչ ծրագրեր Բրյուսելի Ազատ համալսարանում (ULB): Բժ. Ադիլխանյանն ակտիվորեն զբաղվում է բժշկական ոլորտում 2007 թվականից՝ որպես մաշկաբան և մանկաբույժ Արաբկիր բժշկական համալիրում, […]