Իմացիր նշանները։ Գործիր շուտ։

Ներսում կգտնեք կարևոր զարգացման փուլերը (նշաձողերը), որոնց պետք է հետևել երեխայի մոտ, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես կարող եք օգնել երեխային սովորել և զարգանալ ծննդից մինչև 5 տարեկանը։

CDC-ի Զարգացման նշաձողերը

Զարգացման փուլերը կարևոր են։ CDC-ի «Իմացիր նշանները։ Գործիր շուտ» ծրագիրը խրախուսում է ծնողներին և մասնագետներին ճանաչել առողջ զարգացման նշանները, հետևել յուրաքանչյուր երեխայի վաղ զարգացմանը և անհանգստության դեպքում գործողություններ ձեռնարկել։ Ծրագիրը տրամադրում է անվճար ստուգաթերթեր և այլ գործիքներ, որոնք հեշտացնում են զարգացման հսկողությունը։

Հմտություններ, ինչպիսիք են առաջին քայլը, առաջին անգամ ժպտալը կամ «բարև» անելը կոչվում են զարգացման փուլեր կամ նշաձողեր։ Երեխաները հասնում են նշաձողերի՝ կախված նրանից, թե ինչպես են խաղում, սովորում, խոսում, արձագանքում և շարժվում։

Սեղմիր երեխայի համապատասխան տարիքի վրա՝ փուլերը (նշաձողերը) տեսնելու համար։