Հետտրավմատիկ սթրեսային խանգարման նյարդակենսաբանական հիմքը

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հասկանալ ՀՏՍԽ-ի սահմանումը, տարածվածությունը, սիմպտոմոլոգիան և ախտորոշմանՆ չափանիշները
  • Բացահայտել և հասկանալ նյարդակենսաբանական համակարգերը (նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին), ինչպես նաև գենետիկ գործոնները, որոնք բնորոշ ենւթագրում են ՀՏՍԽ-ին
  • Գնահատել ռիսկայնությանի գործոնները (օրինակ՝ միջսերնդային տրավմա, ստիգմա) և կայունության դիմացկունության գործոնները (օրինակ՝ հաղթահարում, սոցիալական աջակցություն), որոնք կարևոր են ՀՏՍԽ-ի բացահայտման և բուժման համար

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է Հայաստանի այն բուժաշխատողների համար, ովքեր աշխատում են երեխաների հետ: Մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկները, հոգեբանները, սոցիալական աշխատողները:

Դասընթացի նկարագրություն

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) բարդ հոգեբուժական վիճակ է, որը ներառում է նեյրոքիմիական, նեյրոանատոմիական և նեյրոէնդոկրին փոփոխություններ: Այստեղ մենք հակիրճ ներկայացնում ենք ՀՏՍԽ-ի տարածվածությունն ու սիմպտոմոլոգիան և տրամադրում ենք համապարփակ ակնարկ ներգրավված նյարդակենսաբանական գործոնների վերաբերյալ: Բացի այդ, մենք քննարկում ենք ռիսկայնության և դիմացկունության գործոնները և հակիրճ ներկայացնում ենք նաև բուժուման հավանական տարբերակներին։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Մարալ Աղվինյան, բ․գ․թ.

Մարալ Աղվինյան, բ․գ․թ.

Մարալ Աղվինյանը նեյրոհոգեբանության դոկտորանտ է Նյու Յորքի Ֆորդհեմ համալսարանի Կլինիկական հոգեբանության դոկտորական ծրագրում: Նրա հետազոտությունները կենտրոնացված են այն հանգամանքի վրա, թե ինչ դեր ունեն այն սոցիալ-մշակութային, լեզվական և միջմշակութային խնդիրները, որոնք միանշանակ ազդում են քրոնիկ հիվանդություններով ապրող բնակչության մոտ ուղեղի առողջության վրա (օրինակ ՄԻԱՎ): Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում առողջապահական գրագիտության, գիտական հաղորդակցության և նյարդահոգեբանական հետազոտությունների անցկացման հարցերով և վերջերս հիմնադրել է Meedk (@meetyourmeedk) կազմակերպությունը, որը միտված է ամբողջ աշխարհում հայ բնակչության շրջանում ուղեղի առողջության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը և կրթության բարձրացմանը:

Սետա Կազանջյան, բ․գ․թ.

Սետա Կազանջյան, բ․գ․թ.

Սետա Կազանջյանը կլինիկական նյարդահոգեբան է, ով լիցենզավորված է Նյու Յորքում և Կալիֆորնիայում և գրանցված է Ֆրանսիայում: Նա նաև Փարիզի Ամերիկյան համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ է: Հոգեբանական գիտությունների թեկնածուի իր կոչումը նա ստացել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի ավարտական դպրոցում, նյարդահոգեբանական ենթածրագրում։ Նա պրակտիկա է անցել NYU Langone համապարփակ էպիլեպսիայի կենտրոնում և իր հետդոկտորական կրթաթոշակը ստացել Փարիզի Ophtalmogique de Rothschild հիմնադրամի Տեսողության և ճանաչողության լաբորատորիայում և նյարդաբանության բաժանմունքում: Փարիզում նրա անհատական գործունեությունը մասնագիտացված է այն երկլեզու և ներգաղթած երեխաների, դեռահասների և մեծահասակների նյարդահոգեբանական խնդիրների գնահատման մեջ, ովքեր ունեն նյարդային համակարգի զարգացման խանգարումների, ուսուցման խանգարումների և նյարդաբանական կամ հոգեբուժական հիվանդությունների հետ կապված ճանաչողական խնդիրներ։ Նրա լաբորատորիան՝ Փարիզի Ամերիկյան համալսարանի Բազմամշակութային նեյրոհոգեբանության լաբորատորիան, կենտրոնացած է բազմամշակութային և երրորդ մշակույթի երեխաների և մեծահասակների միջմշակութային խնդիրների և գնահատականների վրա: Նա հանդիսանում է Միջազգային նյարդահոգեբանական ընկերության Գլոբալ աջակցության կոմիտեի Ֆրանսիայի տարածաշրջանի ներկայացուցիչը և Française des Psychologues spécialisés en Neuropsychologie կազմակերպության անդամ: