Պատերազմ, տեղահանություն կամ տրավմա ապրած աշակերտներին դպրոցներում ինտեգրելու լավագույն պրակտիկաները

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս պրեզենտացիայից հետո մասնակիցները կկարողանան՝

  • Բացահայտել պատերազմի հետևանքով առաջացած տրավմայի և բռնի տեղահանման ենթարկված աշակերտների կրթության գլոբալ խոչընդոտները և հասկանալ, թե ինչպես են այդ խոչընդոտները ազդում աշակերտների ակադեմիական և հուզական բարեկեցության վրա
  • Վերլուծել պատերազմի հետևանքով առաջացած տրավմայի և բռնի տեղահանման ենթարկված աշակերտների սոցիո-էմոցիոնալ և ակադեմիական բարդ կարիքները և մշակել ռազմավարություններ դասարաններում այդ աշակերտներին աջակցելու համար
  • Տարբեր կրթական կարիքներ ունեցող աշակերտների համար կիրառել լավագույն փորձը (արդյունավետ միջամտություններ և հարմարեցումներ), որպեսզի վերջիններս ինտեգրվեն դպրոցական առօրյային, ինչպես նաև թե՛ դպրոցում, թե՛ դասարանում հաջողություններ ունենան
  • Սովորեցնել աշակերտներին կիրառել քոփինգ ռազմավարություններ և աջակցել, որպեսզի նրանք կարողանան կառավարել տրավմայի և բռնի տեղահանման հուզական և հոգեբանական հետևանքները
  • Խթանել, որպեսզի բոլոր աշակերտների համար ստեղծվի ներառական և աջակցող ուսումնական միջավայր ՝ հատուկ նշանակություն տալով այն հանգամանքին, որ նրանց մոտ կարեկցանքի, փոխըմբռնման և հարգանքի զգացողություն առաջանա տարբեր փորձությունների ենթարկվածների նկատմամբ
  • Գնահատել տրավմաների և բռնի տեղահանման ենթարկված աշակերտներին միջամտություններ և աջակցություն ցուցաբերելու արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխել դասավանդման պրակտիկան՝ աշակերտների հաջողություններին նպաստելու համար

 

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է ընտանեկան բժիշկների, հոգեբանների և կլինիկական հոգեբանների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացի մեջ ներառված են այն մարտահրավերները, որոնց բախվում են պատերազմի հետևանքով առաջացած տրավմաների և բռնի տեղահանման ենթարկված աշակերտները։ Այստեղ նկարագրված են կրթության գլոբալ այն խոչընդոտները, որոնք խանգարում են նրանց ակադեմիական առաջընթացին և հուզական բարեկեցությանը: Այսպիսի աշակերտների բարդ սոցիո-էմոցիոնալ և ակադեմիական կարիքների խորը վերլուծության միջոցով դասընթացն առաջարկում է արդյունավետ ռազմավարություններ՝ խթանելու դպրոցում նրանց ինտեգրմանը և աջակցությանը թե՛ դպրոցում, թե դասարանում: Մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ այն մասին, թե ինչպես կարող են բացահայտել և լուծել այս աշակերտների հատուկ կարիքները, ներառյալ մշակել քոփինգ ռազմավարություններ և օժանդակ մեխանիզմներ, որոնք կարող են ներառվել նրանց ուսուցման գործընթացի մեջ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կզինվեն համապարփակ գործիքակազմով, որը թույլ կտա նրանց ստեղծել ներառական և աջակցող ուսումնական միջավայր բոլոր աշակերտների համար, հատկապես նրանց, ովքեր ստացել են տրավմաներ և ենթարկվել են բռնի տեղահանման։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Նարինե Խեմիչյան, Psy.D.

Նարինե Խեմիչյան, Psy.D.

Բժիշկ Նարինե Խեմիչյանը աշխատում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում որպես դպրոցի գլխավոր հոգեբան։ Նա ունի մագիստրոսի կոչում դպրոցներում հոգեբանության դասավանդման և դոկտորի կոչում կրթական հոգեբանության ոլորտներում: Վերջին 20 տարիների ընթացքում բժիշկ Խեմիչյանը աշխատել է որպես դպրոցի հոգեբան՝ հոգալով նախադպրոցականից մինչև քսաներկու տարեկան աշակերտների կրթական և հոգեկան առողջության կարիքները՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով դեռահասների հոգեբանության նկատմամբ: Նարինեն հետևողական է աշակերտների/ծնողների շահերի պաշտպանությանը և շատ փորձառու կերպով համախմբում է մարդկանց մեկ միասնական թիմում աշխատելու համար: Նա մասնագիտացված է սպառնալիքների գնահատման և ճգնաժամային միջամտության ոլորտներում և հատկապես մեծ հետաքրքություն ունի դպրոցի հոգեբաններին սովորեցնելու և հատուկ կարիքներ ունեցող դպրոցական թիմերին աջակցելու հարցում:

Ֆիմմի Հադդադյան, M.S.

Ֆիմմի Հադդադյան, M.S.

Ֆիմմի Հադդադյանը 18 տարի շարունակ աշխատում է որպես դպրոցի պրակտիկ հոգեբան։ Նա աշխատել է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում՝ մասնագիտանալով նախադպրոցական և միջին տարիքի երեխաների վրա։ Տիկին Հադդադյանը վաղ մանկության տարիքի երեխաների սոցիո-էմոցիոնալ ուսուցման փորձագետ է։ Նախադպրոցական տարիքի համար նա մշակել և իրականացրել է ապացույցների վրա հիմնված սոցիո-էմոցիոնալ ուսուցման ուսումնական ծրագիր: Տիկին Հադդադյանը հանդիսանում է Bluejack Kids-ի՝ սոցիո-էմոցիոնալ ուսուցման կենտրոնի համահիմնադիրը, որտեղ իրականացնում են տարատեսակ ստեղծագործական աշխատանքների միջոցով երեխաների սոցիո-էմոցիոնալ հմտությունները զարգացնող սեմինարներ և ծրագրեր: Բացի այդ, Ֆիմին «Zis Hankisd Tsketsek» հայալեզու մանկական գրքի հեղինակն է, որն ուղղված է բուլինգի երևույթին։

Թելմա Առաքելյան, M.A., Ed.S.

Թելմա Առաքելյան, M.A., Ed.S.

Թելմա Առաքելյանն ունի կրթական հոգեբանության մագիստրոսի, ինչպես նաև դպրոցի հոգեբանի մանկավարժական կոչում: Նա աշխատում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում որպես ավագ դպրոցի հոգեբան՝ դեռահաս երիտասարդներին տրամադրելով հոգեկան առողջության աջակցություն և հոգեկրթական գնահատումներ։ Նա գիտակցում է բարձր առաջադիմություն ունեցող, քոլեջների հետ կապակցված ավագ դպրոցներում սոցիալական և ակադեմիական ճնշումները և ձգտում է աջակցել աշակերտներին բավարարելու իրենց սոցիալական և էմոցիոնալ կարիքները: Ներկայումս նա ունի պրոֆեսիոնալ կլինիկական խորհրդատուի դոցենտի աստիճան և աշխատում է լիցենզավորված պրոֆեսիոնալ կլինիկական խորհրդատու դառնալու ուղղությամբ։ Նրա ամենամեծ հաջողություններից մեկը աշակերտներին՝ իրենց սոցիո-էմոցիոնալ ուսուցման ճանապարհին աջակցելն է:

Ներածություն
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում