Դեղորայքային ալերգիա

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Կսովորեն ճանաչել դեղորայքային գերզգայունության ռեակցիայի նշաններն ու ախտանիշները  
  • Համեմատել և տարբերակել դեղորայքային պրովոկացիաները և դեղորայքի դեսենսիտիզացիայի միջամտությունները  
  • Ընդգրկել “չպիտակավորված” և ցածր ռիսկի դեղորայքային պրովոկացիաները պրակտիկայում   

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ալերգոլոգներ և կլինիկական իմունոլոգներ համար։

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացի ժամանակ, լսարանի անդամները կսովորեն երեխայի զարգացման էտապների մասին ՀՎԿ (CDC)-ի կողմից մշակված ուղեցույցի համապատասխան։   Օգտագործելով այս էտապներին բնորոշ առանձնահատկությունները, բժիշկները կկարողանան երեխայի հերթական առողջ այցերի ժամանակ ճանաչել  զարգացման առողջ առանձնահատկությունները։ Հետագայում նրանք ունակ կլինեն իրականացնելու ավելի համակարգված սքրինինգներ, օրգտագործելով ընդունված սքրինինգային գործիքները։ Մասնակիցները կամփոփեն զարգացման էտապները՝ նորածնայինից մինչև վաղ դպրոցական տարիքը, վստահ լինելով, որ նրանց պացիենտները պատրաստ են մուտք գործել կրթական համակարգ։ Եթե հայտնաբերվի զարգացման հապաղման մասին խոսող որևէ կարմիր դրոշակ, բուժաշխատողը  տեղեկացված կլինի, թե ինչպես և երբ դիմել հավելյալ օգնության։ 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ. Մելինդա Բրասքեթ

Բժ. Մելինդա Բրասքեթ

Բժիշկ Մելինդա Բրասքեթը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Գորեսի ընտանեկան ալերգոլոգիայի կենտրոնի բժշկական գծով տնօրենի տեղակալն է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ: Նա սերտիֆիկացված ալերգոլոգ է, կլինիկական իմունոլոգ և սերտիֆիկացված մանկաբույժ։ Բժիշկ Բրասքեթը գերազանցությամբ ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջը: Նա Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում անցել է իր պրակտիկան և ավարտել օրդինատուրան, իսկ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի մասնագիտությամբ իր կրթաթոշակային ծրագիրը անցել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA)-ի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջում։ Մինչ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում աշխատանքի անցնելը (2016 թվականի փետրվար) բժիշկ Բրասքեթը եղել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ, որտեղ նա մասնագիտացել է բարձր ռիսկայնություն ունեցող սննդային և դեղորայքային ալերգիայի ոլորտում՝ հանդիսանալով ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի Սննդային և դեղորայքային ալերգիայի խնամքի կենտրոնի բժշկական գծով տնօրենը: Ավելի քան 10 տարի աշխատելով որպես ալերգոլոգ և մասնակցելով բազմաթիվ կլինիկական հետազոտությունների և դեղագործական փորձարկումների՝ նա մեծ փորձ է ձեռք բերել սննդային ալերգիայի կլինիկական ոլորտում։ Բժիշկ Բրասքեթը շատ հետաքրքրված է սննդային ալերգիայի ոլորտով և լիահույս է, որ նոր զարգացումները հնարավորություն կտան գետնանուշն անվտանգ կերպով ներմուծել ռիսկային խմբի երեխաների սննդակարգ և կանխել սննդային ալերգիայի կլինիկական դրսևորումները: