Էնուրեզ

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հասկանալ էնուրեզի և միզապարկի/աղիների դիսֆունկցիայի միջև կապը
  • Հայտնաբերել էնուրեզի և երեխաների հոգեբանական խնդիրների միջև կապը
  • Սովորել ցերեկային անմիզապահության և գիշերային էնուրեզի սկզբնական բուժումը
  • Սովորել այլ մեթոդներ, որոնք կիրառվում են ցերեկային անմիզապահության և գիշերային էնուրեզի բուժման համար, իմանալ դրանց սահմանափակումները

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Էնուրեզը երեխաների շրջանում տարածված խնդիր է։ Այս դասախոսությունում կքննարկվի ցերեկային անմիազապահությունը, գիշերային էնուրեզը, կտրվեն գործնական խորհուրդներ էնուրեզով երեխաների բուժման համար։  

Գիտելի

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ջոան Կո

Բժ․ Ջոան Կո

Բժիշկ Ջոան Կոն ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ է, աշխատում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի (CHLA) մանկական ուրոլոգիայի բաժանմունքում։ Նա իր  բակալավրի աստիճանը ստացել է մոլեկուլյար, բջջային և զարգացման կենսաբանության ոլորտում Ելի համալսարանում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցը։ Ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան և ուրոլոգիայի ռեզիդենտուրան անցել է Ջոն Հոփքինսի հոսպիտալում, ապա մանկական ուրոլոգիայի ֆելոուշիփ է անցել Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալում։ CHLA-ում բժիշկ Կոն կլինիկական հետազոտությունների տնօրենն է և մանկական ուրոլոգիայի բաժանմունքում ղեկավարում է բազմաթիվ ակտիվ նախագծեր։ Բժիշկ Կոն հատկապես հետաքրքրված է բարդ ուրոլոգիական խնդիրներով, օրինակ՝ սպինա բիֆիդա, միզապարկի էքստրոֆիա-էպիսպադիաներ համադրություններ, կլոակալ մալֆորմացիաներ, բայց հաճույքով բուժում է մանկական ուրոլոգիայի բոլոր խնդիրներով հիվանդներին։