Ապացուցահեն բժշկություն

3 Ժամ
Հայերեն, English
3 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հստակ հարց ձևակերպել (առաջնորդվելով PICO մոդելով), որը վերաբերվում է իրենց բժշկական պրակտիկային
  • Սահմանել և բացատրել կողմնակալության դերը ապացույցների վրա հիմնված բուրգի գոնե մեկ ուսումնասիրության տեսակի մեջ
  • Անվանել տեղեկատվության աղբյուրը և նշել, թե ինչպես է այն ազդում ապացուցահեն բժշկության վրա

 

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:

Դասընթացի նկարագրություն

Այն նախատեսված է առողջապահության ոլորտով զբաղվող մասնագետների համար, ովքեր կարող են զգալի օգտվել՝ կիրառելով ապացուցահեն բժշկությունը իրենց պրակտիկայում։ Բժիշկներն ու առողջապահության ոլորտով զբաղվող մասնագետներն ամբողջ աշխարհում ջանք չեն խնայում՝ փորձելով տեղեկացված լինել արդի ապացույցներին և դրանց կիրառման փոփոխություններին, միևնույն ժամանակ աշխատելով գործանրաբեռնված ռեժիմով և բավարար ժամանակ պացիենտներին տրամադրելով։ Այս պայքարում հայ բժիշկները ևս բացառություն չեն և նրանց համար ևս չափազանց օգտակար կլինի ապացուցահեն բժշկությունը իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառելը։ Ապացուցահեն բժշկությունը «յուրաքանչյուր պացիենտի խնամքի վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով առկա լավագույն տվյալների բարեխիղճ, հստակ և խելամիտ կիրառումն է»։ Ավելի լավ պատկերացում կազմելու համար, թե ինչ է ապացուցահեն բժշկությունը, կարելի է այն դիտարկել հակառակ կողմից։ Ապացուցահեն բժշկությունը փորձագիտական բժշկության հակառակ ուղղվածությունն է։ Առկա ուղեցույցները անգիր սովորելու ու դրանք մեխանիկորեն կիրառելու փոխարեն ապացուցահեն բժշկությունը կենտրոնանում է բժշկի և պացիենտի որոշումներ կայացնելու ընթացքում արտաքին ու ներքին գործոնների վրա։ Կանոնավոր կերպով հարցադրումներ անելով, ապացույցները հավաքագրելով, գնահատելով և իրենց պրակտիկայի մեջ դրանք կիրառելով՝ հայ բժիշկները հնարավորություն կունենան կրճատել ապացույցների և դրանք իրական կյանքում կիրառելու խոչընդոտները ու ընդհանուր առմամբ բարելավվել խնամքն իրականցնելու գործընթացը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշը առողջապահական գիտությունների գրադարանավար է, ով ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ: 2012 թվականին նա ստացել է մագիստրոսի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) գրադարանային և տեղեկատվական գիտության բնագավառում։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում (USC) տեղեկատվական ծառայությունների գրադարանավար աշխատելուց և ավելի քան 5 տարի Քեկի բժշկության դպրոցի հետ աշխատելուց հետո 2020 թվականին նա ստացել է հանրային քաղաքականության իր մագիստրոսի կոչումը UCLA-ում: Լինն այժմ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) անհատական գրադարանավարն է և հանդիսանում է CHLA-ի Բուժքույրական և միջմասնագիտական հետազոտությունների ինստիտուտի անդամ: Նրա գործառույթներից են՝ ուսումնասիրել առողջապահական հումանիտար գիտությունների դերը, անցկացնել համակարգված և բովանդակային հետազոտություններ, դասավանդել ապացուցահեն բժշկություն, մշակել ընթացակարգեր՝ սոցիալ-համաճարակաբանական մեթոդների կիրառմամբ։