Դեպրեսիայի կառավարումը մանկաբուժական առաջնային օղակում

1 ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան.

  • Իրականացնել դեպրեսիայի արդյունավետ սքրինինգային հետազոտություն մանկահասակ պացիենտների շրջանում՝ առաջնային խնամքի շրջանակներում, օգտագործելով գործուն միջոցներ։
  • Ծանոթ լինել երիտասարդների շրջանում դեպրեսիայի բուժման ապացուցահեն մոտեցումներին։
  • Դուրս բերել դեպրեսիայով տառապող պացիենտների և նրանց ընտանիքների հետ հաղորդակցվելու հիմնական սկզբունքները՝ աջակցություն տրամադրելու համար։

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Սույն դասախոսությունը նպատակ ունի ուղղորդելու մանկաբույժներին՝ պացիենտների դեպրեսիվ ախտանիշների կառավարման լավագույն փորձը յուրացնելու հարցում: Առաջնային խնամքի ոլորտում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների լուծման աճող անհրաժեշտության պայմաններում պացիենտների դեպրեսիվ ախտանիշները բացահայտելու և կառավարելու ունակությունների ու վստահության զարգացումն օգտակար կլինի բժիշկների և մյուս բուժաշխատողների համար: Միավորելով ԱԲԱ-ի (AAP) ուղեցույցները, ապացուցահեն միջամտությունները և տասնամյակների կլինիկական պրակտիկան՝ դոկտոր Մարսին մշակել է կարճ ակնարկ, թե ինչպես հայտնաբերել և աջակցել դեպրեսիա ունեցող երեխաներին և դեռահասներին:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ստեֆանի Մարսի

Բժ․ Ստեֆանի Մարսի

Դոկտոր Մարսին ավարտել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանը (Հոգեբանություն), ապա նույն համալսարանում ստացել մագիստրոսի կոչում (Մանկական զարգացում), այնուհետև թեկնածուական կոչում ստացել Բոստոնի համալսարանում (Կլինիկական հոգեբանություն)։
Դրանից հետո վերադարձել է Լոս Անջելես, որտեղ տրավմայի թեմայով երկամյա հետդոկտորական վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում։ Վերապատրաստումն ավարտելով՝ աշխատանքի է անցել ԼԱՄՀ-ում, իսկ մի քանի տարի անց՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեք բժշկական քոլեջում, որտեղ աշխատում է առայսօր։ Ներկայումս դոկտոր Մարսին Կլինիկական մանկաբուժության ֆակուլտետի դոցենտ է, ինչպես նաև ԼԱՄՀ-ի Ալտա Մեդ ընդհանուր մանկաբուժության կլինիկայի Առաջնային խնամքի ինտեգրված վարքագծային և հոգեկան առողջության ծառայությունների բաժնի գլխավոր բժիշկը։ Մանուկների և դեռահասների կլինիկական հոգեբանության հավաստագրված մասնագետ է։
Կլինիկական պրակտիկան ընդգրկում է ապացուցահեն թերապևտիկ ծառայություններ տարատեսակ հիվանդություններ ունեցող երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին և համապարփակ հոգեախտորոշիչ գնահատումներ, որոնք թույլ են տալիս հստակ ախտորոշում իրականացնել և սահմանել անհրաժեշտ սոցիալական, թերապևտիկ և կրթական միջամտությունները: Դոկտոր Մարսին նաև ակտիվորեն ղեկավարում է հոգեբան-փորձնակների նախադոկտորական և հետդոկտորական աշխատանքները և գործնական ցուցումներ ու խորհուրդներ տալիս օրդինատորներին առաջնային խնամքի ժամանակ վարքագծային առողջության հետ կապված խնդիրները կառավարելու վերաբերյալ: