Տոկունություն/դիմակայունություն առողջապահության մասնագետների համար

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս պրեզենտացիայից հետո մասնակիցները կսովորեն՝

  • Առողջապահության մասնագետների համար դիմացկունություն զարգացնելու ուղիների մասին
  • Դիմացկունության զարգացման 4 հիմնական տիրույթները՝
    • Ռեֆլեոսիվ պատմություն
    • Հուզական կարգավորում
    • Հաղորդակցություն և սահմաններ
    • Տրամադրության փոփոխության ճանաչողում, տրավմատիկ արձագանք, և ինքնախնամք/անհատական գործիքակազմ

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, հոգեբանների, կլինիկական հոգեբանների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:

Դասընթացի նկարագրություն

Առողջապահության մասնագետները հաճախ հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների աշխատավայրում, որը կարող է ներառել անբարենպաստ իրադարձություններ, բժշկական սխալներ, կամ հիվանդին հասցրած վնասվածքներ։ Դիմացկունության զարգացումը և պահպանումը կարևոր միջոց է խուսափելու մասնագիտական այրումից և այլ անբարենպաստ իրադարձություններից։ Այս դասախոսությունում դուք կսովորեք, թե ինչպես սահմանել դիմացկունությունը և զարգացնել գրականության վրա հիմնված ռազմավարություններ կյանքում հավասարակշռությանը վերադառնալու վերաբերյալ։ Այս խտացված դասախոսությունը հիմնված է UCLA-ից դոկտոր Բրենդա Բուռշի աշխատանքի վրա: Այն դիմացկունությանը վերաբերող ծավալուն աշխատանքի մի մասն է:

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում ՇՄԶ կրեդիտներ չի տրամադրում:

Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.

Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.

Լինելով կլինիկական հոգեբան՝ Վալենտինա Օգարյանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով տառապող պացիենտներին և նրանց ընտանիքներին: Վալենտինան անմիջականորեն աշխատում է պացիենտների հետ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի քաղցկեղի կլինիկաներում և Սիմմս/Մանն կենտրոնում: Նա տեղեկացնում է պացիենտներին և վերջիններիս մտերիմներին առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին, ինչպես նաև օգնում է նրանց ստանալ համապատասխան բուժում: Որպես լրացուցիչ աշխատանք՝ նա նաև դասավանդում է համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի բաժիններում սովորող ոսանողներին։