Սննդային քմահաճություն

1 Ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Հասկանալ տարբերությունը պարզապես քմահաճ և կերակրման խնդիրներ ունեցող երեխաների միջև մանկաբուժության համատեքստում
  • Դուրս բերել սննդանյութերի պակասի ամենատարածված տեսակները կերակրման խնդիր ունեցող երեխաների շրջանում
  • Նկարագրել, թե կերակրման հմտությունների հետ կապված գործոններն ինչպես են ազդում երեխայի կերակրման ու սնման փորձի վրա
  • Կիրառել տարբեր ռազմավարություններ՝ աջակցելու կերակրման բարդ խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Սննդային քմահաճությունը տարածված խնդիր է ծնողների համար. ամբողջ աշխարհում երեխաների 20-30%-ը քմահաճ է ուտելիքի նկատմամբ։ Որոշ դեպքերում դա կարող է ինքն իրեն անցնել, բայց հաճախ լուրջ խնդրի է վերածվում։ Կերակրման խնդիր ունեցող երեխաները բարդ մարտահրավերների առաջ են կանգնեցնում, որոնք ազդում են երեխայի սնուցման, աճի ու զարգացման վրա։ Այս պրեզենտացիայով կանդրադառնանք սննդանյութերի պակասի ամենից տարածված տեսակներին և կերակրման հմտությունների հետ կապցած գործոններին, որոնք ազդում են երեխայի կերակրման խնդիրների վրա, ինչպես նաև կառաջարկենք ռազմավարություններ՝ աջակցելու կերակրման բարդ խնդիրներ ունեցող երեխաներին և մեծացնելու ընդունվող սննդի ծավալներն ու բազմազանությունը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ջեննա Կոբարա

Բժ․ Ջեննա Կոբարա

Ջեննա Կոբարան լիցենզավորված օկուպացիոն թեևապևտ է, ներկայումս Կլինիկական օկուպացիոն թերապիայի դոցենտ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Զարգացման խանգարումների առաջատար փորձի կենտրոնում (UCEDD), որ գտնվում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում։ UCEDD-ում նա աշխատում է որպես օկուպացիոն թերապևտ Կերկրման կլինիկայում, ինչպես նաև Վաղ տարիքում երեխաների հետազոտման կլինիկայում, որտեղ վերստուգիչ ախտորոշում են իրականացնում 3-5 տարեկան երեխաների շրջանում։ Նա օկուպացիոն թերապևտի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում (USC) և նույն համալսարանում ավարտել դոկտորանտուրայի ծրագիրը։ Նրա աշխատանքի թեման եղել է Գանայի համայնքային վերականգնողական ծրագրի և Գանայի օկուպացիոն թերապիայի միջև միջմասնագիտական ​​համագործակցության խրախուսումը։ Ջեննան ֆիզիկական հաշմանդամություն և զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ մանկաբուժական աշխատանքի երկար տարիների փորձ ունի։ Նա հաջողությամբ հանձնել է Պրաքսիսի զգայական ինտեգրման թեստը (SIPT) և անցել ընդլայնված պրակտիկայի հավաստագրում կլման ակտի հետազոտման, գնահատման և միջամտությունների ոլորտում։ Ջեննան մեծ խանդավառությամբ է աշխատում երեխաների ու նրանց ընտանիքների հետ և ձգտում է տրամադրել մշակութային առումով ճկուն թերապևտիկ ծառայություններ։

Անետ Պիրիջանյան, մագիստրոս, սննդաբան

Անետ Պիրիջանյան, մագիստրոս, սննդաբան

Անետ Պիրիջանյանը ամբուլատոր կլինիկական սննդաբան է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (CHLA)։ Նա հիմնականում զբաղվում է սննդակարգի մշակմամբ և ճարպակալության բուժմամբ։ Նա նաև իրականացնում է համայնքային միջոցառումների և հիվանդանոցի քաղաքականության վերահսկողություն, որի նպատակն է ապահովել առողջ պարենային միջավայր և սննդի հասանելիություն CHLA-ում։ Անետի հետաքրքրվածությունը սննդաբանությամբ, արդար առողջապահությամբ, նվիրումը համայնքի զարգացմանը և մանկաբուժության հանդեպ ունեցած սերը նպաստել են, որ նա շուրջ 9 տարի աշխատի CHLA-ում։ Նա սոցիոլոգիայի բակալավրի կոչում է ստացել Իրվայնի Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ նաև ուսումնասիրել է կենսաբանություն, և սննդաբան-դիետոլոգի մագիստրոսի կոչում ստացել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում։ Դիետոլոգի պրակտիկայի ընթացքում նաև մասնակցել է CHLA-ի «Առաջնորդության ուսուցում նյարդային զարգացման հաշմանդամության դեպքում» վերապատրաստման դասընթացին։ Ներկայումս Անետը Կալիֆորնիայի սննդաբանության և դիետոլոգիայի ակադեմիայի (CAND) հանրային կապերի գծով փոխնախագահն է։ Նա անդամակցում է Լոս Անջելեսի Սննդի հասանելիության ղեկավար հանձնաժողովին և համանախագահում AUCD-ի Սննդի հարցերով հատուկ խմբին։