Սոցիալ-հուզական ուսուցման նշանակությունը կրթության մեջ

2 Ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Սահմանել սոցիալ-հուզական ուսուցումը և նրա հինգ հիմնական բաղադրիչները
  • Նկարագրել սոցիալ-հուզական ուսուցման շրջանակը
  • Նշել հույզերի ու հուզական արձագանքի հիմնական տարրերը

 

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է դպրոցական բուժքույրերի համար։

Դասընթացի նկարագրություն

Սոցիալ-հուզական ուսուցումը օգնում է աշակերտներին զարգացնել իրենց սոցիալ-հուզական հմտությունները։ Այս դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն սոցիալ-հուզական ուսուցման բազային գիտելիքներ և կսովորեն, թե ինչպես է այն օգնում աշակերտներին վարել թե՛ սոցիալապես, թե՛ հուզական առումով առողջ կենսակերպ ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցի շրջանակներից դուրս։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Տաթեվիկ Աբրահամյան M.A.

Տաթեվիկ Աբրահամյան M.A.

Ավելի քան 9 տարի Տաթևիկ Աբրահամյանը աշխատում է Հայաստանում որպես դպրոցական հոգեբան։ Տաթևիկը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի զարգացման հոգեբանության ֆակուլտետը և ստացել զարգացման հոգեբանության մագիստրոսի աստիճան։ Այժմ նա աշխատում է իր գիտական թեզի վրա, որը վերաբերվում է օժտված երեխաներին կրթության ու աջակցութան տրամադրմանը։ Նա անմիջական աջակցություն է տրամադրում աշակերտներին, մանկավարժներին, ընտանիքներին՝ անհատական և խմբակային խորհրդատվությունների, սեմինարների, վերապատրաստումների ընթացքում։ Նա սերտորեն համագործակցում է կրթական ոլորտի մասնագետների հետ՝ բարելավելու ուսուցման գործընթացի ռազմավարությունները, դպրոցում կիրառվող պրակտիկաները և քաղաքականությունը: Տաթևիկը ստեղծում ու իրականցնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են դպրոցահասակ երեխաներին հաջողություններ ունենալ իրենց հույզերը կառավարելու, պատշաճ վարքագիծ դրսեվորելու, ինչպես նաև ուսման մեջ հաջողություններ ունենալու գործընթացում։ Տաթևիկը ներգրավված է դպրոցական թիմի մեջ, ովքեր հատուկ կրթական ծրագիր են իրականացնում՝ ուղղված դպրոցում աշակերտների բարեկեցությանն ու հուզական կայունությանը։ Երեխաները անվերապահորեն ընդունում են Տաթևիկին, իսկ Տաթևիկն էլ իր հերթին համոզված է, որ ճիշտ ուղղորդման ու աջակցության շնորհիվ երեխաները կարող են շատ փոփոխությունների հիմք դառնալ։ Նրա կարծիքով երեխաները ի սկզբանե ազատ են, զգացմունքային, ստեղծագործ և ինքնաբուխ․ ծնողները պարզապես պետք է օգնեն նրանց զարգացնել այդ հատկանիշները։

Աննա Փեյջ, M.S., LEP

Աննա Փեյջ, M.S., LEP

Ամերիկահայ Աննա Փեյջը դպրոցական հոգեբան է, ով վերջին 11 տարին աշխատել է աշակերտների, ընտանիքների և մանկավարժների հետ մանկապարտեզում, տարրական և միջնակարգ դպրոցներում։ Իր բակալավրի աստիճանը նա ստացել է UC San Diego-ում, մագիստրոսի աստիճանը և հատուկ մասնագետի կոչումը նա ստացել է Ազգային Համալսարանում (Natioanl University) և Կիրառական վարքագծի վերլուծության սերտիֆիկատ նա ստացել է Cal State San Marcos-ում: Ներկայումս Աննան աշխատում է Burbank Unified School District-ում և անցկացնում է հոգեկրթական վերլուծություններ և իր թիմի հետ միասին պատրաստում է օրինական կրթական ծրագրեր աշակերտների համար։ Աննան իր ամբողջ կյանքի ընթացքում սովորում է ու շարունակում է ուսումնասիրել երեխաների վարքն ու ուղեղի զարգացումը։ Նա շատ հետաքրքրված է հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների մշակութային և լեզվական առանձնահատկություններով, ինչպես նաև սոցիալական արդարության և շահերի պաշտպանության հարցերով։

Լիլիթ Մ․ Ռոզենբերգ, M.A., LEP

Լիլիթ Մ․ Ռոզենբերգ, M.A., LEP

Շուրջ 21 տարի Լիլիթ (Լիլի) Մկրտչյան Ռոզենբերգը աշխատում է որպես դպրոցական հոգեբան։ Լինելով ավագ դպրոցի նախկին հոգեբան՝ Լիլին առանձնահատուկ օժտված է աշխատելու նույնիսկ ամենաանտեսված աշակերտների հետ՝ բարձրացնելով անցումային տարիքում գտնվող դեռահասների շրջանում թե՛ ինքնագնահատակը, թե՛ գործողությունների ազատությունը։ Նա ունի տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելու փորձ։ Լիլին նաև աշխատել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, ինչպիսիք են օրինակ դիսլեքսիան, դիսգրաֆիան և ուշադրության խանգարումները: Նա նաև բարձր որակավորում ունի աշխատելու աուտիզմով և այլ հուզական խանգարումներ ունեցող երեխաների հետ։ 2010թվից սկսած Լիլին լիցենզավորված կրթական հոգեբան է (LEP): Նա աշխատել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում։ Նա ոլորտում հայտնի է ընթացիկ հետազոտությունների հիման վրա իրավականորեն պաշտպանելի հոգեկրթական գնահատումներ իրականացնելով: Այս ոլորտում նա հայտնի է նրանով, որ առկա հետազոտությունների հիման վրա նա կատարում է իրավական, հոգեբանական և կրթական վերլուծություններ։ Լիլիի կարևորագույն հմտությունը նաև այն է, որ նա շատ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում ընտանիքներին, որպեսզի վերջիններս կարողանան հասկանալ իրենց երեխաների առաջնահերթությունները ինչպես կրթության, այնպես էլ հոգեկան առողջության վերաբերյալ, կարողանան ուղղորդել նրանց և աջակցել կողմնորոշվելու հատուկ կրթության գործընթացում։

Թինա Բալասանյան, M.S.

Թինա Բալասանյան, M.S.

Թագուհի (Թինա) Բալասանյանը 10 տարի շարունակ աշխատել է որպես դպրոցական հոգեբան Լոս Անջելեսի արվարձանում գտնվող բազմազգ հանրակրթական ավագ դպրոցում։ Նա հանդիսանում է բազմամասնագիտական թիմի շատ կարևոր անդամներից մեկը, և ուսման մեջ, սոցիալապես, ինչպես նաև վարքագծային դժվարություններ ունեցող աշակերտներին տրամադրում է համապարփակ գնահատում և աջակցություն։ Թինան առանցքային նշանակություն է ունեցել իր դպրոցում սոցիալ-էմոցիոնալ ուսուցումը հեշտացնելու գործում՝ վերականգնողական պրակտիկաների միջոցով համայնք ստեղծելով: Որպես արդարադատությունը վերականգնելու փորձառու մասնագետ՝ Թինան շարունակում է աջակցել դպրոցական նախաձեռնություններին և օգտագործում է այս ռազմավարությունները՝ դրականորեն ազդելու դպրոցի մշակույթի, կարգապահության և կրթության առաջնահերթությունների վրա։ Թինան մեծ սեր ու ճանաչում է վայելում ինչպես աշակերտների, նրանց ծնողների, այնպես էլ ուսուցիչների և դպրոցական անձնակազմի կողմից։ Նրան դիմում են անհատական խորհրդատվությունների և ճգնաժամային միջամտությունների տրամադրման համար։ Նա վարպետորեն տիրապետում է իր ոլորտի գիտելիքներին ու մեծ հմտությամբ ծնողներին ներգրավվում է իր ծառայությունների/ռեսուրսների մեջ։ Թինայի կենսուրախ ու դրական կերպարի ներքո թաքնված է աշակերտների իրական պաշտպանը։