Երեխաների տագնապային խանգարումներ
Կրթական նպատակներ
Դասընթացի արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Տարբերակել սովորական վախը, տագնապը և սթրեսը, կլինիկական տագնապային խանգարումներից
- Նկարագրել ախտորոշիչ չափանիշներ տագնապային խանգարման համար
- Նույնականացնել երեխաների շրջանում տագնապի սքրինինգի մեթոդներ
- Ուղղորդել ծնողներին, թե ինչպես արձագանքեն երեխաների տագնապի դեպքում
- Բացատրել տրավմայի ազդեցությունը և տարբերակել ՀՏՍԽ (PTSD) տագնապից
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և հոգեբույժների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց կուրսն օգնում է բուժաշխատողներին տալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պետք են մանկական տարիքի տագնապներն արդյունավետ հասցեավորելու համար։ Մասնակիցները կսովորեն տարբերակել սովորական վախը, տագնապը և սթրեսը, ճանաչել կլինիկական տագնապային խանգարումները՝ օգտագործելով հաստատված ախտորոշիչ չափանիշները։ Կուրսը կընդգրկի նաև տեղեկություն երեխաների մոտ տագնապի սքրինինգի մեթոդների մասին և ծնողների ուղղորդում, թե ինչպես վարվել տագնապային երեխաների հետ։ Ինչպես նաև կուրսը կբացահայտի տրավմայի ազդեցությունը, կենտրոնանալով Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) և ընդհանուր տագնապային խանգարումներից դրա տարբերակման վրա։ Այս բազմաբաղադրիչ մոտեցման միջոցով, բուժաշխատողները կլինեն ավելի լավ պատրաստված երեխաների տագնապը և տրավմա ասոցացված խանգարումերը նույնականացնելու, ախտորոշելու և վարելու համար։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Ստեֆանի Մարսի
Դոկտոր Մարսին ավարտել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանը (Հոգեբանություն), ապա նույն համալսարանում ստացել մագիստրոսի կոչում (Մանկական զարգացում), այնուհետև թեկնածուական կոչում ստացել Բոստոնի համալսարանում (Կլինիկական հոգեբանություն)։
Դրանից հետո վերադարձել է Լոս Անջելես, որտեղ տրավմայի թեմայով երկամյա հետդոկտորական վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում։ Վերապատրաստումն ավարտելով՝ աշխատանքի է անցել ԼԱՄՀ-ում, իսկ մի քանի տարի անց՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեք բժշկական քոլեջում, որտեղ աշխատում է առայսօր։ Ներկայումս դոկտոր Մարսին Կլինիկական մանկաբուժության ֆակուլտետի դոցենտ է, ինչպես նաև ԼԱՄՀ-ի Ալտա Մեդ ընդհանուր մանկաբուժության կլինիկայի Առաջնային խնամքի ինտեգրված վարքագծային և հոգեկան առողջության ծառայությունների բաժնի գլխավոր բժիշկը։ Մանուկների և դեռահասների կլինիկական հոգեբանության հավաստագրված մասնագետ է։
Կլինիկական պրակտիկան ընդգրկում է ապացուցահեն թերապևտիկ ծառայություններ տարատեսակ հիվանդություններ ունեցող երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին և համապարփակ հոգեախտորոշիչ գնահատումներ, որոնք թույլ են տալիս հստակ ախտորոշում իրականացնել և սահմանել անհրաժեշտ սոցիալական, թերապևտիկ և կրթական միջամտությունները: Դոկտոր Մարսին նաև ակտիվորեն ղեկավարում է հոգեբան-փորձնակների նախադոկտորական և հետդոկտորական աշխատանքները և գործնական ցուցումներ ու խորհուրդներ տալիս օրդինատորներին առաջնային խնամքի ժամանակ վարքագծային առողջության հետ կապված խնդիրները կառավարելու վերաբերյալ: