Հաճախ հանդիպող թունավորումների և օտար մարմինների կլման վարումը
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին սովորողները պետք է կարողանան՝
- Ճանաչել մանկական պրակտիկայում որոշ հաճախ հանդիպող օտար մարմին կուլ տալու դեպքերը և թունավորումները, այդ թվում այն դրսևորումները, որոնցով հաճախ դիմում են մանկաբույժին, հաշվի առնելով տարբեր մշակույթային և լեզվական առանձնահատկությունները։
- Հասկանալ հաճախ հանդիպող թունավորումների և օտար մարմին կլլման վարումը
- Իմանալ մահացու թունավորումներ՝ “մեկ հաբից մահ” առաջացնող դեղերի ցանկը
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախաըեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և ներզատաբանների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացն ամփոփում է մանկական թունաբանության մի շարք անհետաձգելի իրավիճակների վարումը շեշտը դնելով ապացուցահեն մեթոդների և առաջնային ստրատեգիաների կիրառման վրա։ Այն անդրադառնում է էթիլեն գլիկոլով թունավորման պատմական և ժամանակակից վարման մեթոդներին, ընդգծելով էթանոլի ինֆուզիայից ֆոմեպիզոլի կիրառմանն անցումը, պայմանավորված անվտանգության և արդյունավետության ցուցանիշների բարելավումով։ Այն դեպքերում երբ եղել է երկարատև ձերբազատմամբ Վերապամիլով թունավորում, նույնիսկ նշանների բացակայության դեպքում, ցուցված է հոսպիտալացում երկարատև սիրտ-անոթային և շնչառական մոնիտորինգի համար, պայմանավորված ձգձգված սկզբով կյանքին վտանգ սպառնացող բարդությունների վտանգով։ Տեքստում նաև քննարկվում է սուլֆոնիլուրեային միացություններով թունավորումը երեխաների շրջանում, շեշտելով օկտրեոտիդի կիրառման կարևորությունը կրկնվող հիպոգլիկեմիաների կանխման մեջ, գլյուկոզի սկզբնական ներմուծումից հետո։ Բետա-պաշարիչներով թունավորման դեպքում, հատկապես մետոպրոլոլի, գլյուկագոնը համարվում է առաջին ընտրության հակաթույն, պայմանավորված նրա ռեցեպտոր-անկախ ազդեցության մեխանիզմով։ Բազմաթիվ դեղերով թունավորումների ժամանակ իրականացվող տրիաժի իմաստն այն է, որ առաջնահերթություն տրվի վերապամիլով թունավորվածներին և տրվի ակտիվացված ածուխ, հաշվի առնելով բարձր մահացությունը և վերապամիլի ածխին կապվելու ունակությունը։ Ի վերջո ամփոփված է առաջին օգնությունը ճառագայթաձկան թույնով թունավորման դեպքում, երբ խորհուրդ է տրվում սուզվել տաք ջրի մեջ, թույնի դենատուրացիայի և չեզոքացման, ինչպես նաև ցավազրկման համար։ Այս մանրամասն ուղեցույցը մանկաբույժներին կօգնի արագ ճանաչել բարձր-ռիսկային թունավորման դեպքերը և հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ գործողությունները։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ․ Դեբրա Լիու
Բժիշկ Դեբրա Լիուն Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի՝ Անհետաձգելի բուժօգնության և Սանավիայի բժշկության բաժանմունքի, ինչպես նաև Գործընթացների բարելավման ղեկավարն է, որտեղ նա աշխատում է նաև որպես բժիշկ, բացի դրանից նա Կլինիկական մանկաբուժության դոցենտ է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի՝ Կեք Բժշկության Դպրոցում։ ԼԱՄՀ-ում մոտ 11 տարի աշխատելով և 8 տարի ֆելոուշիփի ծրագրի ղեկավար լինելով, բժիշկ Լիուն կկիսվի մանկական անհետաձգելի բուժօգնության մասին իր հարուստ փորձով։ Նրա ակադեմիական հետաքրքրության հարցերից են ԱԲԲ-ի արդյունավետությունը, բժշկական կրթության մեջ անհրաժեշտ պահին սովորեցնելը և ոչ անհետաձգելի դեպքերով պայմանավորված ԱԲԲ այցերի օպտիմալացումը։ Նա մանկաբուժությանը և անհետաձգելի բուժօգնությանը վերաբերող 15 դասագրքերի բաժինների հեղինակ է և ակտիվ մասնակցում է ՄԱԱ-ի Անհետաձգելի բուժօգնությանը վերաբերող բաժնի նյութի կազմմանը։ Կալիֆորնիայի Լոս Անջելեսի Համալսարանն ավարտելուց հետո, ավարտել է իր մանկաբուժական կրթությունը և ֆելոուշիփը՝ Ռեինբոու Մանկիկների և Երեխաների Հիվանդանոցում։ Երբ զբաղված չէ կլինիկական բժշկությամբ կամ կրթությամբ, բժիշկ Լիուն սիրում է խոսել սննդի մասին և անցկացնել ժամանակ իր երեխաների հետ։