Փոդքաստ - Ատոպիկ դերմատիտ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Տարբերակել էկզեման ատոպիկ դերմատիտից
- Նկարագրել ատոպիկ դերմատիտի դրսևորումները տարբեր տարիքներում
- Բացահայտել գենետիկ, իմունային և շրջակա միջավայրի հիմնական գրգռիչները
- Կատարել կենտրոնացած անամնեզի հավաքում և մաշկի զննում ախտորոշման համար
- Կիրառել ապացուցողական բուժման և մաշկի խնամքի ռազմավարությունները
- Խորհրդատվություն տրամադրել ընտանիքներին տնային խնամքի և գրգռիչներից խուսափելու վերաբերյալ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական ալերգոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում Էյալ Բեն-Այզեքը զրուցում է Սաջջադ Յակուբի հետ և քննարկում ատոպիկ դերմատիտը, որը երեխաների մոտ ամենատարածված մաշկի քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Դոկտոր Յակուբը բացատրում է էկզեմայի և ատոպիկ դերմատիտի տարբերությունը, նկարագրում է կլինիկական դրսևորումների տարբերությունները տարբեր տարիքներում և վերանայում է գենետիկ, իմունային և շրջակա միջավայրի այն գործոնները, որոնք նպաստում են հիվանդության առաջացմանը։ Զրույցում շեշտադրվում են անամնեզի հավաքման և օբյեկտիվ զննման հիմնական կողմերը, տարածված գրգռիչները և ապացուցողական կառավարման ռազմավարությունները, ներառյալ մաշկի պատնեշային ֆունկցիայի վերականգնումը, տեղային կորտիկոստերոիդները և ավելի նոր թիրախային թերապիաները։ Շեշտադրվում են ընտանիքների կրթության և հիվանդության երկարաժամկետ վերահսկման գործնական խորհուրդները՝ բարելավելու այս վիճակ ունեցող երեխաների և ընտանիքների կյանքի որակը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Սաջջադ Յակուբ
Սաջջադ Յակուբը Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեքի Բժշկական Դպրոցի մանկաբուժության բժիշկ և կլինիկական պրոֆեսոր է (կլինիկական դասախոս)։ Նա ստացել է բժշկական կրթությունը Ալբերտ Այնշտայնի Բժշկական Քոլեջում, ապա անցել է մանկաբուժության ինտերնատուրա, ռեզիդենտուրա և աշխատել է որպես մանկաբուժության գլխավոր ռեզիդենտ Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում։ Սերտիֆիկացված է Ամերիկյան Մանկաբույժների Խորհրդի կողմից, ունի հարուստ կլինիկական և դասավանդման փորձ ապագա մանկաբույժների պատրաստման ոլորտում։