Միջին և արտաքին օտիտ

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Սահմանել միջին և արտաքին օտիտների ախտորոշիչ չափանիշները
  • Հստակեցնել միջին և արտաքին օտիտների պատճառները
  • Քննարկել երբ և ինչպես բուժել միջին և արտաքին օտիտները

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական բուժքույրերի համար:

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացը բուժաշխատողներին կապահովի միջին և արտաքին օտիտների վերաբերյալ ամբողջական գիտելիքներ։ Դասընթացի վերջում, մասնակիցների կկարողանան սահմանել այս հաճախ հանդիպող ականջի վարակների ախտորոշիչ չափանիշները, ունակ լինելով հստակեցնել և տարբերակել երկու հիվանդությունները միմյանցից։ Դասընթացի ընթացքում նաև քննարկվում են միջին և արտաքին օտիտների պատճառները, այդ թվում վարակային և ոչ վարակային, որը նպաստում է կլինիկական որոշումների կայացմանը։ Այս ամենին հավելյալ, մասնակիցները կսովորեն ըստ ապացուցահեն ուղեցույցների, երբ և ինչպես սկսել համապատասխան բուժումը, այդ թվում՝ հակաբակտերիալ բուժումը, ցավի կառավարումը և կանխարգելիչ միջոցառումները։ Դեպքերի ինտերակտիվ քննարկման միջոցով և գործնական շեշտադրումներով, այս դասընթացը կբարելավվի երեխաների և մեծահասակների շրջանում ականջի բորբոքային հիվանդությունների ախտորոշումը և վարումը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Շոն Քոու

Բժ․ Շոն Քոու

Դոկտոր Շոն Քոուն մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։ Նա աշխատում է ակադեմիական ոլորտում, իրականացնելով նաև անհատական գործունեություն, անհետաձգելի բուժօգնություն, ինչպես նաև վարքային առողջության ոլորտում։ Նա ունի հատուկ հետաքրքրություն վարքային և մտավոր առողջության, ռեզիդենտների կրթության, ինչպես նաև մենթորշիփի մեջ։

Դասընթացի նախնական ինքնագնահատում
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Տեսանյութ – Միջին և արտաքին օտիտ
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում
ՇՄԶ թեստը՝ Միջին և արտաքին օտիտ