Մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդություն

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Պարզաբանել լյարդի ճարպային հիվանդության և մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդության սահմանումները և բացատրել անվանափոփոխության պատճառները
  • Իրականացնել մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդության արդյունավետ սկրինինգ և ախտորոշիչ հետազոտություններ
  • Կիրառել մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդության կառավարման և բուժման ժամանակակից մեթոդները

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, էնդոկրինոլոգների և գաստրոէնտերոլոգների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացը ներկայացնում է մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդության (MASLD) համապարփակ ակնարկ։ MASLD-ն երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող լյարդի հիվանդությունն է, որի տարածվածությունը աշխարհում շարունակ աճում է։ Հիվանդությունը նախկինում հայտնի էր որպես լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն (NAFLD), սակայն նոր անվանումը համապատասխանում է պաթոֆիզիոլոգիայի ժամանակակից պատկերացումներին և վերացնում է հին տերմինաբանության բացասական ընկալումը։ Դասընթացում քննարկվում են էպիդեմիոլոգիական տվյալները, սկրինինգի և ախտորոշման ժամանակակից մեթոդները, մասնավորապես՝ ՄՌՏ էլաստոգրաֆիայի և ՖիբրոՍկանի կիրառումը հիվանդության զարգացման գնահատման համար։ Ներկայացվում են բուժման տարբեր մոտեցումներ՝ կենսակերպի փոփոխություններից մինչև վիտամին E-ի օգտագործումը մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված մանկական ստեատոհեպատիտի դեպքում, ինչպես նաև նոր բուժական միջոցները, այդ թվում՝ GLP-1 ագոնիստները և ռեզմետիրոմը։ Դասընթացը շեշտում է բազմամասնագիտական մոտեցման, վաղ հայտնաբերման, անհատական ռիսկի գնահատման և երկարաժամկետ հսկողության կարևորությունը MASLD ունեցող երեխաների և դեռահասների բուժման արդյունքների բարելավման համար։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Տանիա Միցինիկոս

Բժ․ Տանիա Միցինիկոս

Բժիշկ Տանյա Միցինիկոս, Մետաբոլիկ Դիսֆունկցիայով Պայմանավորված Լյարդի Ճարպային Հիվանդության Կլինիկայի տնօրենն է և Լյարդի Տրանսպլանտացիայի Հեպատոլոգիայի ծրագրի փոխտնօրենը Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում։ Նա նաև Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեկի Բժշկական Դպրոցի մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է։ Դոկտոր Միցինիկոսի կլինիկական հետաքրքրությունների ոլորտներն են՝ մանկական մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդությունը, մանկական հեպատոլոգիան և լյարդի տրանսպլանտացիան երեխաների մոտ։ Նա բժշկական կրթություն է ստացել Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեքի Բժշկական Դպրոցում, ապա անցել է ինտերնատուրա և ռեզիդենտուրա ընդհանուր մանկաբուժություն մասնագիտությամբ Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում։ Դրանից հետո բժիշկ Միցինիկոսը շարունակել է կրթությունը գաստրոէնտերոլոգիայի և տրանսպլանտացիոն հեպատոլոգիայի մասնագիտությամբ նույն հաստատությունում։ Նա սերտիֆիկացված է մանկաբուժության, մանկական գաստրոէնտերոլոգիայի և մանկական տրանսպլանտացիոն հեպատոլոգիայի ուղղություններով։ Բժիշկ Միցինիկոսը հանդիսանում է Ամերիկյան Մանկաբույժների Ակադեմիայի, Հյուսիսային Ամերիկայի Մանկական Գաստրոէնտերոլոգիայի, Հեպատոլոգիայի և Սնուցման Ասոցիացիայի, ինչպես նաև Լյարդի Հիվանդությունների Ուսումնասիրության Ամերիկյան Ասոցիացիայի անդամ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում