Միջազգային համագործակցություն

1 Ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Բացատրել ակադեմիական կամ հիվանդանոցային միջավայրերում տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակի անհրաժեշտությունը: 
  • Թվարկել երեք տարր, որոնք պետք է ավելացնել էլեկտրոնային նամակագրության մեջ՝ առաքումն ապահովելու և սպամից կամ «գիշատիչ» էլեկտրոնային նամակներից տարբերակելու համար: 
  • Տարբերակել «գիշատիչ» և վստահելի ամսագիրը/հրատարակչությունը: 
  • Տալ առցանց ռեսուրսի տվյալ, որը կարող է օգտագործվել բարձրորակ գրախոսվող ակադեմիական ամսագրերը նույնականացնելու համար: 

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է ավաք բուժաշխատողների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս առցանց դասընթացը կենտրոնանում է այնպիսի հմտությունների վրա, որոնք կիրառվում են առողջապահական գիտությունների հետազոտության և կլինիկական գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունների ժամանակ: Դասընթացի առաջին կեսը կենտրոնանում է նրա վրա, թե ինչպես առավել արդյունավետ կերպով կապ հաստատել արտասահմանյան գործընկերների հետ՝ ավելի լավ հասկանալով նրանց հաստատությունների թվային անվտանգության մեթոդները, և թե ինչպես կազմել ձեր էլեկտրոնային նամակը՝ խուսափելու համար տարատեսակ ալգորիթմների կողմից որպես սպամ նշվելուց կամ էլ ստացողի կողմից որպես սպամ ընկալվելուց: Երկրորդ կեսն ավելի շատ կենտրոնանում է գիտական հաղորդակցության և ակադեմիական հրատարակչական դաշտի մասին տեղեկատվության վրա, որը ներառում է Բաց Հասանելիության շարժումը և «գիշատիչ» ամսագրերը ձեր հետազոտության համար բարձրորակ բաց հասանելիության ամսագրերից տարբերակելը: 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշ, MLIS, MPP

Լին Քիշը ավելի քան տասնամյա փորձով բժշկագիտական գրադարանավար է, որը ներառում է աշխատանք ակադեմիական միջավայրում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, իսկ կլինիկական միջավայրում որպես միակ գրադարանավար Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում (CHLA): Նա ստացել է Գրադարանային և տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան Կալիֆորնիայի համալսարանից (UCLA) 2012 թվականին և Հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան նույն հաստատությունից 2020 թվականին: Ներկայում Լինը Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղի Բլեյսդել բժշկական գրադարանի ղեկավարն է, որտեղ նա կառավարում է գրադարանի ռազմավարությունը, ռեսուրսները և ծառայությունները, որոնք աջակցում են կրթությանը, հետազոտություններին և կլինիկական աշխատանքին Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղում, ներառյալ դրա բժշկական դպրոցը և Բեթի Այրին Մուրի բուժքույրական դպրոցը: Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են ապացույցների սինթեզի որակի բարելավումը, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կլինիկական ինֆորմատիկայի ուսուցմանը նպաստելը և կլինիցիստների բարեկեցության խթանումը՝ կրթության և պրակտիկայի մեջ արվեստի և հումանիտար գիտությունների ներառման միջոցով: