Էնուրեզ
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան՝
- Հասկանալ էնուրեզի և միզապարկի/աղիների դիսֆունկցիայի միջև կապը
- Հայտնաբերել էնուրեզի և երեխաների հոգեբանական խնդիրների միջև կապը
- Սովորել ցերեկային անմիզապահության և գիշերային էնուրեզի սկզբնական բուժումը
- Սովորել այլ մեթոդներ, որոնք կիրառվում են ցերեկային անմիզապահության և գիշերային էնուրեզի բուժման համար, իմանալ դրանց սահմանափակումները
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական ուրոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
Էնուրեզը երեխաների շրջանում տարածված խնդիր է։ Այս դասախոսությունում կքննարկվի ցերեկային անմիազապահությունը, գիշերային էնուրեզը, կտրվեն գործնական խորհուրդներ էնուրեզով երեխաների բուժման համար։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում ՇՄԶ կրեդիտավորված չէ։

Բժ․ Ջոան Կո
Բժիշկ Ջոան Կոն ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ է, աշխատում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի (CHLA) մանկական ուրոլոգիայի բաժանմունքում։ Նա իր բակալավրի աստիճանը ստացել է մոլեկուլյար, բջջային և զարգացման կենսաբանության ոլորտում Ելի համալսարանում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցը։ Ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան և ուրոլոգիայի ռեզիդենտուրան անցել է Ջոն Հոփքինսի հոսպիտալում, ապա մանկական ուրոլոգիայի ֆելոուշիփ է անցել Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալում։ CHLA-ում բժիշկ Կոն կլինիկական հետազոտությունների տնօրենն է և մանկական ուրոլոգիայի բաժանմունքում ղեկավարում է բազմաթիվ ակտիվ նախագծեր։ Բժիշկ Կոն հատկապես հետաքրքրված է բարդ ուրոլոգիական խնդիրներով, օրինակ՝ սպինա բիֆիդա, միզապարկի էքստրոֆիա-էպիսպադիաներ համադրություններ, կլոակալ մալֆորմացիաներ, բայց հաճույքով բուժում է մանկական ուրոլոգիայի բոլոր խնդիրներով հիվանդներին։