Լիմֆադենոպաթիա

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Նկարագրել մանկական տարիքում լիմֆադենոպաթիայի տարբերակիչ ախտորոշումը   
  • Տարբերակել լիմֆադենոպաթիայի բարորակ և չարորակ պատճառները  
  • Կազմել լիմֆադենոպաթիայով երեխայի ախտորոշման մարտավարություն  

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների արյունաբանների և ուռուցքաբանների համար։

Դասընթացի նկարագրություն

Լիմֆադենոպաթիան երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է, որի պատճառը հիմնականում վարակներն են։ Այնուամենայնիվ պատաճառները բազմաթիվ են, հազվադեպ հնարավոր է նաև ավելի լուրջ խնդիրներ հանդիսանան պատճառ․ ինչպիսին են օրինակ չարորակ հիվանդությունները։ Բժիշկները պետք է իմանան լիմֆատիկ հանգույցների մեծացում առաջացնող թե վարակային, թե ոչ վարակային պատճառները։ Այս բաժնում մենք կանդրադառնանք լիմֆադենոպաթիայի հաճախ և հազվադեպ հանդիպող պատճառներին, ինչպես նաև անհանգստացնող ախտանշաններին, որոնց դեպքում հարկավոր է ընդլայնել ախտորոշման շրջանակները։ 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ջամի Ստոք

Բժ․ Ջամի Ստոք

Ջամի Ստոքը Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի ավագ դասախոս(դոցենտ), Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Նա  անցել է մանկաբուժության կլինիկական օրդինատուրա և նեղ մասնագիտական կրթություն (ֆելոշիփ) է ստացել մանկական արյունաբանություն/ուռուցքաբանություն մասնագիտությամբ Սիեթլի մանկական հիվանդանոցում, Վաշինգտոնի համալսարան։ Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Ինստիտուտում լեյկեմիաների և լիմֆոմաների բժիշկ է։ Որպես երիտասարդ հետազոտող աշխատում է երեխաների ուռուցքաբանության խմբի ոչ Հոջկինյան լիմֆոմայի կոմիտեում, հազվադեպ լիմֆոմաների խումբ։ Այժմ մանկական արյունաբանության/ուռուցքաբանության նեղ մասնագիտական կրթության և բժշկական կրթության տնօրենն է Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Ինստիտուտում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է լեյկեմիաների, լիմֆոմաների կլինիկական հետազոտությունները և հետազոտական աշխատանքներ բժշկական կրթության ոլորտում, փորձելով ներառել նաև հետադարձ կապը, ուսումնական ծրագրի կազմումը, առողջության խթանումը և պրոֆեսիոնալիզմի ու առաջնորդության դասընթացները։