Փոդքասթ - Վաղաժամ սեռահասունացում
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Սահմանել վաղաժամ սեռահասունացումը
- Իրականացնել վաղաժամ սեռահասունացման պատճառների տարբերակիչ ախտորոշում
- Հասկանալ բուժման մեթոդները
- Սահմանել ուշացած սեռահասունացումը
- Տարբերակել ուշացած սեռահասունացման պատճառները
Թիրախային լսարան
Այս փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, գինեկոլոգների, ներզատաբանների, նյարդաբանների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում բժիշկ Էյալ Բեն Այզեքը հարցազրույց է վերցնում բժիշկ Բրայան Միյազակիից, վաղաժամ և ուշացած սեռահասունացման թեմայի շուրջ։ Նրանք քննարկումը սկսում են վաղաժամ սեռահասունացման սահմանումից, քննարկում են տարիքային շեմերը և ֆիզիոլոգիական ցուցիչները։ Բժիշկ Միյազակին ընդգծում է մանրակրկիտ տարբերակիչ ախտորոշման կարևորությունը վաղաժամ սեռական հասունացման պատճառը հայտնաբերելու համար և դիտարկում է բուժման տարբեր եղանակներ՝ ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային։ Այս դրվագում նաև սահմանվում է ուշացած սեռահասունացումը, խոսվում է տարիքի և դրա ցուցիչների մասին։ Բժիշկ Միյազակին նշում է ուշացած սեռահասունացման տարբեր պատճառների, ինչպիսիք են կոնստիտուցիոնալ հապաղումը և քրոնիկ հիվանդությունները, տալիս է պատկերացում ախտորոշման և բուժման ճանապարհների մասին։ Այս փոդքասթում առկա են արժեքավոր խորհուրդներ վաղաժամ և ուշացած սեռական հասունացման ախտորոշումով և բուժումով զբաղվող բժշկական անձնակազմի համար։
Բժ․ Բրայան Միյազակի
Բժիշկ Բրայան Միյազակին կլինիկական մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Մանկական Հոսպիտալում՝ մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում։ Բժիշկ Միյազակին ստացել է իր բժշկի որակավորումը Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում։ CHOC Childrens-ում ավարտել է ռեզիդենտուրան և անցել է մանկական էնդոկրինոլոգիայի ֆելոուշիփ Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի Համալսարանում։ Նա «Էնդոկրինալոգիայի, Դիաբետի և Մետաբոլիզմի Կենտրոն»-ի որակի բարելավման ղեկավարն է։