Փոդքաստ - Ատոպիկ դերմատիտ

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Տարբերակել էկզեման ատոպիկ դերմատիտից
  • Նկարագրել ատոպիկ դերմատիտի դրսևորումները տարբեր տարիքներում
  • Բացահայտել գենետիկ, իմունային և շրջակա միջավայրի հիմնական գրգռիչները
  • Կատարել կենտրոնացած անամնեզի հավաքում և մաշկի զննում ախտորոշման համար
  • Կիրառել ապացուցողական բուժման և մաշկի խնամքի ռազմավարությունները
  • Խորհրդատվություն տրամադրել ընտանիքներին տնային խնամքի և գրգռիչներից խուսափելու վերաբերյալ

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական ալերգոլոգների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս էպիզոդում Էյալ Բեն-Այզեքը զրուցում է Սաջջադ Յակուբի հետ և քննարկում ատոպիկ դերմատիտը, որը երեխաների մոտ ամենատարածված մաշկի քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Դոկտոր Յակուբը բացատրում է էկզեմայի և ատոպիկ դերմատիտի տարբերությունը, նկարագրում է կլինիկական դրսևորումների տարբերությունները տարբեր տարիքներում և վերանայում է գենետիկ, իմունային և շրջակա միջավայրի այն գործոնները, որոնք նպաստում են հիվանդության առաջացմանը։ Զրույցում շեշտադրվում են անամնեզի հավաքման և օբյեկտիվ զննման հիմնական կողմերը, տարածված գրգռիչները և ապացուցողական կառավարման ռազմավարությունները, ներառյալ մաշկի պատնեշային ֆունկցիայի վերականգնումը, տեղային կորտիկոստերոիդները և ավելի նոր թիրախային թերապիաները։ Շեշտադրվում են ընտանիքների կրթության և հիվանդության երկարաժամկետ վերահսկման գործնական խորհուրդները՝ բարելավելու այս վիճակ ունեցող երեխաների և ընտանիքների կյանքի որակը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Սաջջադ Յակուբ

Բժ․ Սաջջադ Յակուբ

Սաջջադ Յակուբը Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեքի Բժշկական Դպրոցի մանկաբուժության բժիշկ և կլինիկական պրոֆեսոր է (կլինիկական դասախոս)։ Նա ստացել է բժշկական կրթությունը Ալբերտ Այնշտայնի Բժշկական Քոլեջում, ապա անցել է մանկաբուժության ինտերնատուրա, ռեզիդենտուրա և աշխատել է որպես մանկաբուժության գլխավոր ռեզիդենտ Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում։ Սերտիֆիկացված է Ամերիկյան Մանկաբույժների Խորհրդի կողմից, ունի հարուստ կլինիկական և դասավանդման փորձ ապագա մանկաբույժների պատրաստման ոլորտում։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Փոդքասթի աուդիո – Ատոպիկ դերմատիտ
Գիտելիքի ստուգում
ՇՄԶ թեստ՝ Փոդքասթ – Ատոպիկ դերմատիտ