Համաժողովի չորրորդ մասը՝ մանկական սրտաբանությանը, տեղի կունենա 2021թ. փետրվարի 18-ին: Հայ եւ արտասահմանցի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը եւ կվարեն քննարկումներ նեոնատալ ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ:
Այս տարի համաժողովը տեղի կունենա հիբրիդ ձեւաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոցում) եւ առցանց (Zoom հարթակում): Մասնակիցները ՀՀ ԱՆ կողմից հաստատված ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան: Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374)10 559068, էլ. փոստ՝ [email protected]: