Համաժողովի առաջին մասը՝ նվիրված ակնաբուժությանը, տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 24-ից 26-ը: Կներկայացվեն զեկույցներ՝ նվիրված գլաուկոմային, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, նեյրո-ակնաբուժությանը եւ օկուլոպլաստիկային, ցանցաթաղանթի հիվանդություններին, մանկական ակնաբուժությանը եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, տեղի կունենան մասնագիտական քննարկումներ:
Այս տարի համաժողովը տեղի կունենա հիբրիդ ձեւաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոցում) եւ առցանց (Zoom հարթակում): Մասնակիցները ՀՀ ԱՆ կողմից հաստատված ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան: Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]: