Բարի գալուստ ՀԱՆ-ԼԱՄՀ միջազգային ակնաբուժական համաժողով:
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 27-ից 28-ը:
Ակնաբուժական համաժողովի թիրախային լսարանն է՝ ակնաբույժներ:
Այս տարի ակնաբուժական համաժողովին ՀՀ ԱՆ կողմից հաստատված ՇՄԶ կրեդիտներ կստանան միայն առկա ձևաչափով մասնակցածները (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոց): Բոլոր հետաքրքրվողները կարող են միջոցառմանը հետևել նաև առցանց (Zoom հարթակում)` առանց ՇՄԶ կրեդիտների ակնկալիքի: Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]: