Բարի գալուստ ՀԱՆ-ԼԱՄՀ միջազգային ներզատաբանության համաժողով:
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) 22-րդ միջազգային մանկական ներզատաբանություն համաժողովը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 24-ին:
Ներզատաբանություն համաժողովի թիրախային լսարանն է՝ մանկական ներզատաբաններ, մանկաբույժներ:
Այս տարի համաժողովը տեղի կունենա հիբրիդ ձեւաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երեւան հյուրանոցում) եւ առցանց (Zoom հարթակում): Մասնակիցները ՀՀ ԱՆ կողմից հաստատված 3 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան: Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Համաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է մեր կայքում՝
www.learnwithopen.org:
Համաժողովի գրանցման եւ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]: