Բժ․ Ջոան Կո

2019_CHLA_Urology_Team_Photo_050

Բժիշկ Ջոան Կոն ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ է, աշխատում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի (CHLA) մանկական ուրոլոգիայի բաժանմունքում։ Նա իր  բակալավրի աստիճանը ստացել է մոլեկուլյար, բջջային և զարգացման կենսաբանության ոլորտում Ելի համալսարանում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցը։ Ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան և ուրոլոգիայի ռեզիդենտուրան անցել է Ջոն Հոփքինսի հոսպիտալում, ապա մանկական ուրոլոգիայի ֆելոուշիփ է անցել Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալում։ CHLA-ում բժիշկ Կոն կլինիկական հետազոտությունների տնօրենն է և մանկական ուրոլոգիայի բաժանմունքում ղեկավարում է բազմաթիվ ակտիվ նախագծեր։ Բժիշկ Կոն հատկապես հետաքրքրված է բարդ ուրոլոգիական խնդիրներով, օրինակ՝ սպինա բիֆիդա, միզապարկի էքստրոֆիաէպիսպադիաներ համադրություններ, կլոակալ մալֆորմացիաներ, բայց հաճույքով բուժում է մանկական ուրոլոգիայի բոլոր խնդիրներով հիվանդներին։