Բժ. Նելլի Գուրգենի Ալեյան

IMG-6846

Բժիշկ Նելլի Գուրգենի Ալեյանը 2015թ.-ից առայսօր աշխատում է «Արաբկիր» երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում (Երեւան, Հայաստան)՝ որպես մանկական գինեկոլոգ: 2016թ.-ին ստացել է մանկական գինեկոլոգի որակավորում Սեչենովի անվան բժշկական համալսարանում, Մոսկվա, ՌԴ: 2011-2015թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում: Կլինիկական օրդինատուրան անցել է երրորդ կարգի հիվանդանոց համարվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում: