Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգ։ Բժիշկ Նավասարդյանն ավարտելուց հետո բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բժշկուհի Նավասարդյանը 2014 թ.-ին «Վահանաձև գեղձի աուտոիմունային խանգարումները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանում: 2014 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է։ Նա մասնակցել է բազմաթիվ ESPE դպրոցներին և տարեկան ժողովներին և ներկայացրել բազմաթիվ սահիկաշարեր և դասախոսություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գիտաժողովների ժամանակ։ Նա ունի նաև մի շարք տպագրություններ: