2007 թվականից սկսած բժ․ Չեքիջյանը սկսել է ամբողջ դրույքով աշխատել Յեյլի բժշկական համալսարանում որպես անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ։ Նա հանդիսանում է Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս, ինչպես նաև աշխատում է ադմինիստրացիայի բաժնում: 2011 թվականից սկսած նա եղել է պացիենտների հետ աշխատելու փորձառությամբ բժշկական գծով առաջին տնօրենը։ Բժիշկ Չեքիջյանը նաև հանդիսանում է անհետաձգելի բուժօգնության բաժնի բժիշկների օգնականների և բուժքույրերի խմբի բժշկական տնօրենը։ Նա փորձառու մանկավարժ է և APP օրդինատուրայի ծրագրի բժշկական գծով հիմնադիր տնօրենը։ Ծրագիրն իր առաջին դիմորդներին ընդունել է 2015 թվականին։ Բժ․ Չեքիջյանը ստացել է Յեյլի բժշկական համալսարանի ուսումնական կրթաթոշակը 2014 թվականին։
Բժ․ Չեքիջյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն է գլոբալ անհետաձգելի բուժօգնությունը, մասնավորապես անհետաձգելի բուժօգնության ոլորտում համակարգերի զարգացումը, ոչ կանխամտածված վնասվածքների կանխարգելումը, ինչպես նաև կաթվածի և սրտաբանական օգնությունը միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: Բժիշկ Չեքիջյանը ղեկավարել և մասնակցել է տարատեսակ նախագծերի Հայաստանի Հանրապետությունում, Ուգանդայում և Իրաքում։ Նա հանդիսացել է Համաշխարհային բանկի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու։
Բժիշկ Չեքիջյանը հանդիսանում է ՀՀ կաթվածի նախաձեռնության (SIATA) խորհրդատվական խորհրդի անդամ, 2020թ․-ին ստացել է Ֆուլբրայթի դրամաշնորհ ՀՀ անհետաձգելի բուժօգնությունը բարելավելու՝ անհետաձգելի բուժօգնության ռեզիդենտուրայի նոր ծրագրի ստեղծման համար, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության դպրոցի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Նա խորապես նվիրված է բուժառուների փորձառության, հաղորդակցման և բժշկության մեջ մարդասիրության խնդիրներին։ Բժիշկ Չեքիջյանը հանդիսացել է մարդու իրավունքների թեմային նվիրված՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին «Թաքնված քարտեզ» ֆիլմի համապորդյուսեր, որի պրեմիերան կայացել է Տորոնտոյի Pomegranate կինոփառատոնում 2019 թվականին։