Դոկտոր Մարսին ավարտել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանը (Հոգեբանություն), ապա նույն համալսարանում ստացել մագիստրոսի կոչում (Մանկական զարգացում), այնուհետև թեկնածուական կոչում ստացել Բոստոնի համալսարանում (Կլինիկական հոգեբանություն)։
Դրանից հետո վերադարձել է Լոս Անջելես, որտեղ տրավմայի թեմայով երկամյա հետդոկտորական վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում։ Վերապատրաստումն ավարտելով՝ աշխատանքի է անցել ԼԱՄՀ-ում, իսկ մի քանի տարի անց՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեք բժշկական քոլեջում, որտեղ աշխատում է առայսօր։ Ներկայումս դոկտոր Մարսին Կլինիկական մանկաբուժության ֆակուլտետի դոցենտ է, ինչպես նաև ԼԱՄՀ-ի Ալտա Մեդ ընդհանուր մանկաբուժության կլինիկայի Առաջնային խնամքի ինտեգրված վարքագծային և հոգեկան առողջության ծառայությունների բաժնի գլխավոր բժիշկը։ Մանուկների և դեռահասների կլինիկական հոգեբանության հավաստագրված մասնագետ է։
Կլինիկական պրակտիկան ընդգրկում է ապացուցահեն թերապևտիկ ծառայություններ տարատեսակ հիվանդություններ ունեցող երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին և համապարփակ հոգեախտորոշիչ գնահատումներ, որոնք թույլ են տալիս հստակ ախտորոշում իրականացնել և սահմանել անհրաժեշտ սոցիալական, թերապևտիկ և կրթական միջամտությունները: Դոկտոր Մարսին նաև ակտիվորեն ղեկավարում է հոգեբան-փորձնակների նախադոկտորական և հետդոկտորական աշխատանքները և գործնական ցուցումներ ու խորհուրդներ տալիս օրդինատորներին առաջնային խնամքի ժամանակ վարքագծային առողջության հետ կապված խնդիրները կառավարելու վերաբերյալ: