Բժիշկ Տեր-Հակոբյանը Հոգեբուժության և նյարդաբանության ամերիկյան խորհրդի (ABPN) կողմից հավաստագրված հոգեբույժ է։ Նա գերազանցությամբ ավարտել է Լոս Անջելեսի Օքսիդենտալ քոլեջը՝ կենսաքիմիայի մասնագիտությամբ: Հանթինգթոնի և Սիդար-Սինայի հիվանդանոցներում սրտաբանական ոլորտում երկու տարվա հետազոտություններից հետո նա ընդունվել է Մերիլենդի Առողջապահական գիտությունների համալսարանի միացյալ ծառայությունների (USUHS) բժշկական ֆակուլտետ՝ միաժամանակ ծառայություն սկսելով ԱՄՆ բանակում: Նա ավարտել է USUHS-ը` իր կուրսում լինելով լավագույն` երրորդ տեղում, ինչպես նաև Walter Reed Army բժշկական կենտրոնում հոգեբուժության ոլորտում անցել է իր պրակտիկան։ 2007 թվականին նա ստացել է Հանրային առողջության մագիստրոսի կոչում USUHS-ից՝ կենտրոնանալով ՀՏՍԽ-ի վրա, ինչը հանգեցրել է մի քանի հոդվածների հրապարակմանը: Այնուհետև նա տեղակայվել է Ֆորտ-Բլիսսում (Տեխասի նահանգ), Ֆորտ-Լիվենորտwum (Կանզասի նահանգ) և Ֆորտ Կարսոնում (Կոլորադոյի նահանգ) և տեղակայվելով Իրաքում (2009) և Աֆղանստանում (2014) հասել է մինչև փոխգնդապետի կոչմանը։ Իր ուղու ընթացքում նա հաջողությամբ բուժել է տրամադրության, անհանգստության, քնի, սթրեսի հետ կապված և թմրամիջոցների օգտագործման խանգարումներ ունեցող հազարավոր պացիենտների՝ կայազորային, քաղաքացիական և մարտական դիրքերում, ղեկավարել մի քանի կլինիկաներ, ստացիոնար հոգեբուժական բաժանմունքներ և բրիգադի մարտական թիմի ամբողջ բուժանձնակազմին: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո բժիշկ Տեր-Հակոբյանը 2015-ից 16-ը աշխատել է Հարավային Կոլորադոյի Haven Behavioral Hospital-ում որպես բժշկական գծով տնօրեն: Այնուհետև նա անցել է պրակտիկայի Parkview բժշկական կենտրոնում Պուեբլոյում (Կոլորադո), և իր մասնավոր գրասենյակում՝ (AT Psychiatry, PLLC) Կոլորադո Սփրինգսում (Կոլորադո), հիվանդներին բուժելուց բացի նա ներգրավված է նաև բժշկական ուսանողների ուսուցմամբ: Բժիշկ Տեր-Հակոբյանն ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։