Բժ. Լինդա Մ․ Ռենդոլֆ

Բժիշկ Լինդա Մ․ Ռանդոլֆը (MD, FAAP, FACMG) հանդիսանում է Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչը։ Նա նաև հանդիսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկության դպրոցի կլինիկական մանկաբուժության ամբիոնի դոցենտ։ Իր բժշկական կրթությունը նա ստացել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն բժշկական դպրոցի համալսարանում, այնուհետև կլինիկական օրդինատուրան ավարտել է Մանկական Ազգային բժշկական դպրոցում, որպես մանկաբույժ։ Harbor-UCLA բժշկական կենտրոնում նրա ասպիրանտուրայի ատենախոսության թեման եղել է կլինիկական գենետիկան, իսկ Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական դպրոցում նրա ատենախոսության թեման եղել է մոլեկուլային գենետիկան։ Բժիշկ Ռանդոլֆը անդամակցում է մի շարք մասնագիտական կազմակերպությունների, ինչպիսիք են օրինակ Ամերիկյան բժշկական ասոցիացիան, Մարդու գենետիկայի ամերիկյան միությունը, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջը, Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան – Գենետիկայի և բնածին արատների բաժինը և Ալֆա Օմեգա Ալֆան: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են դիսմորֆոլոգիա (բնածին արատների ուսումնասիրություն), նախածննդյան գենետիկա, կլինիկական ցիտոգենետիկա (քրոմոսոմային նյութի կառուցվածքի ուսումնասիրություն), գենետիկ խանգարում, ֆենիլկետոնուրիա և նյարդամաշկային խանգարումներ (այստեղ ներառված են նյարդային համակարգը և մաշկը): Բժիշկ Ռանդոլֆը շատ հրապարակումներ ունի բժշկական առաջատար մի շարք ամսագրերում, ինպես նաև հանդիսացել է հեղինակ/համահեղինակ մի քանի մասնագիտական գրքերի։