The OPEN minute newsletter / Աուտիզմի տագնապահարույց ազդանշանները
Հոկտեմբեր 27, 2021

Աուտիզմի տագնապահարույց ազդանշանները

Ես հիշում եմ, թե ինչպես 2017 թվականին մասնակցեցի մանկաբուժական կոնֆերանսի, որտեղ դոկտոր Միշել Մասիասը` մանկաբուժության գծով պրոֆեսորը և Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի զարգացման-վարքագծային մանկաբուժության բաժանմունքի վարիչը, ներկայացնում էր լսարանին աուտիզմի նշանները և պատմում այն տագնապահարույց ազդանշանների մասին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:

Նկարագիր

Աուտիզմի սպեկտրի խանգարումները (ԱՍԽ) զարգացման խանգարումներ են, որոնք կարող են սոցիալական, հաղորդակցական և վարքագծային նշանակալի խնդիրների պատճառ դառնալ: Համաձայն Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի 2016 թվականի զեկույցի՝ ԱՄՆ-ում 54 երեխաներից մեկի մոտ ախտորոշվում է ԱՍԽ (source): Դուք կարող եք հանդիպել ընտանիքների, ովքեր շատ անհանգստացած են իրենց երեխայով, և բարձրաձայնում են հնարավոր ախտորոշման մասին իրենց կասկածը հերթական այցելության ժամանակ, մինչդեռ մյուսները կարող են հերքել իրենց երեխայի մոտ տվյալ հիվանդությանը բնորոշ որոշ ախտանշանների ի հայտ գալը:

ԱՍԽ-ի ախտանշաններ

Կյանքի առաջին տարիների ընթացքում աուտիզմի հիմնական ախտանշանները ներառոմ են.

  • Անբավարար ուշադրություն ուրիշի դեմքի կամ աչքերի հանդեպ
  • Սահմանափակ արձագանք սեփական անվանն ի պատասխան
  • Նվազագույն մասնակցություն, ուշադրության բաշխման խնդիր, ուշացած պատասխան
  • Սահմանափակ էմպաթիկ փոխազդեցություն

 
Տագնապահարույց ազդանշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել մինչև 6 ամսական տարիքը, ներառում է՝

Դժվարություն կամ խնդիրներ հետևյալ գործողություններում.

  • Դեմքերին նայելը
  • Մյուսներին ժպտալը
  • Հաճույքով թոթովելը

 
Ստորև ներկայացնում ենք հոդված, որը դիտարկում է առաջին տարում տեսողական կոնտակտի բացակայությունը.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4035120/
 
Տագնապահարույց ազդանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել 6-12 ամսական տարիքում, ներառում է՝

Դժվարություն հետևյալ գործողություններում.

  • Սեփական անվանն արձագանքելը
  • Թոթովելը
  • Սոցիալական խաղեր խաղալը
  • Զգացմունքները վառ արտահայտելը

 
Ստորև ներկայացնում ենք հոդված, որը դիտարկում է առաջին տարում աուտիզմին բնորոշ վարքի դրսևորումները.
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15749241

Տագնապահարույց ազդանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել 12-18 ամսական տարիքում, ներառում է՝

Դժվարություն հետևյալ գործողություններում.

  • Ցուցադրված առարկային հետևելը
  • Առարկան ցույց տալը՝ ի պատասխան խնդրանքի/պահանջի
  • Հետաքրքրություն արտահայտելը
  • Ժեստեր օգտագործելը
  • Կրկնօրինակելը
  • Հասակակիցների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը

 
Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկը (DSM V) վերջերս վերանայվել և թարմացվել է՝ օգնելով աուտիզմի տարբեր տեսակները համախմբել «Աուտիզմի սպեկտրի խանգարումները» (ԱՍԽ) մեկ ընդհանուր վերնագրի տակ: Այն նաև աուտիզմի ախտանիշները խմբավորել է երկու հիմնական կատեգորիայի՝ «սոցիալական հաղորդակցության / փոխազդեցության կայուն դեֆիցիտ» և «սահմանափակ կրկնվող վարքագիծ» (վերջինս ներառում է զգայական խնդիրները):

 
DSM V- ի նկարագրության և դասակարգման մասին լրացուցիչ տեղեկություններ և մանրամասներ կարելի է գտնել հետևյալ հղումներով.

Որպես կլինիկական բժիշկներ, կարևոր է, որ մենք վերահսկենք և զննենք բոլոր երեխաներին զարգացման սքրինինգային գործիքներով (ՀՀ-ում ԱԱՊ օղակում կիրառվում է M-CHAT աուտիզմի հայտնաբերման հարցաշարը 18 ամսականների համար) և հնարավորինս արագ բացահայտենք ԱՍԽ ունենալու հավանականությամբ երեխաներին: Չնայած ԱՍԽ-ի համար բուժում չկա, վաղ միջամտության ծառայությունները կարող են դրականորեն ազդել երեխայի զարգացման և սոցիալիզացիայի վրա:
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես

Հղումներ

 

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը