The OPEN minute newsletter / Մուկովիսցիդոզ և COVID 19
Հունվար 25, 2023

Մուկովիսցիդոզ և COVID 19

2020թ. մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր պանդեմիա՝ COVID 19, պայմանավորված SARS Cov 2 վարակով (1)։

Ամեն նոր շնչառական հարուցիչ խնդրահարույց է թոքերի քրոնիկ հիվանդություններով պացիենտների համար, և մուկովիսցիդոզով զբաղվող շատ մասնագետներ ակնկալում էին վատթարագույնը։ Բացի այդ, ըստ ԱՀԿ-ի, այս պացիենտները խմբավորվել էին հիվանդության ծանր ընթացքի բարձր ռիսկի խմբում (2)։

Եվրոպայի «Մուկովիսցիդոզի միության պացիենտների» ռեգիստրի դիտային հետազոտությունը, որն իրականացվել է 2020թ. փետրվարից մինչև 2020թ. հունիս, գնահատել է նոր SARS Cov 2 վարակի հանդիպման հաճախականությունը, կլինիկական ընթացքը և ելքը՝ մուկովիսցիդոզով պացիենտների շրջանում, համեմատել ստացված տվալները ընդհանուր պոպուլյացիայի հետ (3)։

Ըստ հետազոտության տվյալների, մուկովիսցիդոզով պացիենտների շրջանում SARS-CoV-2 հանդիպման հաճախականությունը ստատիստիկորեն չէր տարբերվում ընդհանուր պոպուլյացիայում հանդիպողներից։ Ըստ հետազոտությունների, մուկովիսցիդոզի ուղեցուցային բուժումները, սակավ սոցիալական կոնտրակտները և ձեռքերի հիգիենայի խիստ պահպանումը նպաստել էին նրանց առավել պաշտպանվածությանը նոր կորոնավիրուսային վարակից։

COVID 19 վարակի հաճախականությոնը էականորեն բարձր էր թոքերի փոխպատվաստումով մուկովիսցիդոզով պացիենտների շրջանում։

Համեմատելով ընդհանուր պոպուլյացիայի` մուկովիսցիդոզով բոլոր տարիքային պացիենտների շրջանում, թե՛ թոքերի փոխպատվաստով, թե առանց դրա, բարձր էր հոսպիտալիզացվածների թիվն ու հաճախականությունը։ Ըստ հետազոտության՝ պացիենտների 78.9% շրջանում հիվանդությունն ընթացել է ախտանիշներով, 21.1%՝ անախտանիշ։ Ախտանշանային ընթացք հաճախ գրանցվել է թոքի փոխպատվաստով պացիենտների շրջանում՝ 91.3% և 76.2%՝ համապատասխանաբար։

Առավել հաճախ գրանցվել են ընդհանուր ախտանիշներ՝ ջերմություն, թուլություն, գլխացավ, արթրալգիա, միալգիա (68.9%) հաջորդիվ թոքային սրացման ախտանիշներ՝ հազի ավելացում, դիսպնոէ, ծանրություն կրծքավանդակում, սուլող շնչառություն, խորխի շատացում կամ խորխազատում, արնախխում։ SARS-CoV-2 վարակը մուկովսիցիդոզով պացիենտների շրջանում հիմնականում բուժվել է լրացուցիչ ներերակային 49.5% դեպքերում կամ բերանացի հակաբիոտիկներով՝ 36.8% համաաասխանաբար։ 12.5% դեպքերում կարիք է եղել թթվածնաթերապիայի, 5% պացիենտների շրջանում օժանդակիչ օդափոխման՝ ոչ ինվազիվ, ինվազիվ և էքստրակորպորալ օքսիգենացիայի ձևով։ Հիվանդության անբարենպաստ ելք գրանցվել է 3.8% դեպքերում։

Եզրահանգումը հետևյալն էր՝ մուկովիսցիդոզով պացիենտները ամենօրյա բուժական միջոցառումների` ֆիզիոթերապիայի, դեղորաքային բուժման, պակաս սոցիալական ակտիվության, հիգիենայի կանոնների խիստ պահպանման շնորհիվ ավելի պաշտպանված են SARS-CoV-2 վարակից։

Ամփոփելով` նշենք այն ցուցումները, որոնց պետք է հետևեն մուկովիսցիդոզով հիվանդները պանդեմիայի ժամանակ՝

  • խիստ պահպանել հիգիենայի կանոնները՝ 2տ. բարձր կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, քննարկել հատուկ շնչառական դիմակ կրելու անհրաժեշտությունը մասնագետի հետ,
  • առավելապես կրճատել ոչ անհրաժեշտ սոցիալական շփումները, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հեռավար, տնային ուսուցում,
  • մուկովիսցիդոզի ֆոնդը ցուցում է նաև դասավանդողների, աշակերտների կամ ուսանողերի պարտադիր դիմակի կրումը անկախ պատվաստման վիճակից, եթե շփվում են մուկովիսցիդոզով պացիենտի հետ (4)
  • պահպանել սոցիալական հեռավորություն 1.83մ,
  • ընտանիքում շնչառական ախտանիշներով անդամի պարտադիր թեստավորում,
  • պարտադիր կատարել ամենօրյա բուժական միջոցառումները՝ ինհալյացիաներ, ֆիզիոթերապիա, ֆլատեր թերապիա, ընդունել ուղեցույցային դեղորայքը, հետևել մարմնի զանգվածին,
  • վատառողջ լինելու դեպքում, հատկապես եթե առկա է շնչառության դժվարացում, հազի փոփոխություն, կրծքավանդակի անհասկանալի ցավեր՝ դիմել մուկովիսցիդոզի մասնագետի, ըստ որում այցը կարող է իրականացվել տեսազանգի ձևով։
  • Պատվաստվել, եթե պացիենտի տարիքը համապատասխանում է (5):

 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Սաթենիկ Հարությունյան, ԵՊԲՀ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոն «Մուրացան» համալսարանական կլինիկա, «ՀՀ Մուկովիսցիդոզի կենտրոն»

Հղումներ
  1. Cucinotta D, Vanelli M. WHO Declares COVID-19 a Pandemic. Acta Biomed. 2020;91(1):157-160. Published 2020 Mar 19. doi:10.23750/abm.v91i1.9397
  2. Information Network for Epidemics (EPI-WIN). COVID-19 – a global pandemic: what do we know about SARS-CoV-2 and COVID-19? World Health Organization (WHO). June 5, 2020. Accessed December 28, 2022. https://www.who.int/docs/default-source/coronaviruse/risk-comms-updates/update-28-covid-19-what-we-know-may-2020.pdf
  3. Naehrlich L, Orenti A, Dunlevy F, et al. Incidence of SARS-CoV-2 in people with cystic fibrosis in Europe between February and June 2020. J Cyst Fibros. 2021;20(4):566-577. doi:10.1016/j.jcf.2021.03.017
  4. CF and Coronavirus (COVID-19). Cystic Fibrosis Foundation. Accessed December 28, 2022. https://www.cff.org/managing-cf/cf-and-coronavirus-covid-19
  5. National Center for Immunization and Respiratory Diseases (NCIRD), Division of Viral Diseases. How to protect yourself and others. Center for Disease Control and Prevention. October 19, 2022. Accessed December 28, 2022. https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/prevent-getting-sick/prevention.html
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը