The OPEN minute newsletter / Դաունի համախտանիշ
Օգոստոս 1, 2021

Դաունի համախտանիշ

Պատկերացնենք, որ Դաունի համախտանիշով 2 ամսական երեխան գալիս է ձեր գրասենյակ: Քննության ժամանակ նկատում եք դեմքի առանձնահատկությունները, որոնք Դաունի համախտանիշ են հիշեցնում: Դուք զննում եք երեխային այս համախտանիշի այլ առանձնահատկությունների համար և սկսում եք մշակել ապագա վարման պլան: Նախ, որո՞նք են տրիսոմիա 21 (Դաունի համախտանիշ) ունեցող երեխաների բնորոշ առանձնահատկությունները:

Դաունի համախտանիշի առանձնահատկությունները

  • Գանգուղեղային
    • Թեք ակնակապիճներ
    • Տափակ դիմագծեր
    • Փոքր ականջներ
    • Բրախիցեֆալիա
    • Մակրոգլոսիա
    • Էպիկանտուս
    • Բրաշվիլդի ծալքեր
  • Մտավոր հետամնացություն (անկարողություն)
  • Հիպոտոնիա
  • Սրտի բնածին հիվանդություն / արատ
  • Վերջույթներ. սիմիական ծալք ափին, կարճ լայն ձեռքեր, կլինոդակտիլիա, հիպոպլաստիկ միջին ֆալանգ և 5-րդ մատի մեկ ծալք
  • Բազմաթիվ կապված նախապայմաններ / ռիսկեր

 
Էթիոլոգիա

  • Մեյոտիկ միացումը՝ սպորադիկ դեպքերի 95% -ում, 3-4% անհավասարակշիռ տրանսլոկացիայի արդյունքում (ծնողներին ստուգեք հավասարակշռված տրանսլոկացիայի համար) և 1-2% մոզաիկ տարբերակ երկու բջջային գծերի միացման արդյունքում
  • Հայրական տարիքը չի համարվում էթիոլոգիական գործոն, ռիսկը մեծանում է մայրական տարիքի հետ
  • 1% կրկնության ռիսկ, եթե ծնողներն արդեն ունեն Դաունի համախտանիշով մեկ երեխա (ավելի բարձր, եթե առկա է տրանսլոկացիա)

 
Վարման պլան

Համապարփակ վարման պլանը կարևոր է, երբ ախտորոշումը հաստատվի քրոմոսոմային հետազոտության միջոցով.

Էխոկարդիոգրաֆիա առաջին ամսվա ընթացքում բոլոր երեխաներին.

Լսողության կորստի վարում

  • Նորածինների համար. ունիվերսալ նորածինների լսողական սկրինինգ
  • 6 ամսականում. կրկնել լսողության սկրինինգը – ուղեղից ստացված լսողական պատասխան (ABR)
    • Դիմեք ԼՕՌ-մասնագետին, եթե թմբկաթաղանթը հստակ տեսանելի չէ
    • ԼՕՌ- մասնագետը պետք է հիվանդին հետևի յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ, մինչև որ թմբկաթաղանթի պարզ պատկերը երևա, և հետագա հսկողությունը կարող է կատարվել մանկաբույժի կողմից
  • Տիմպանոմետրիան կարող է անհրաժեշտ լինել մանկաբույժի գրասենյակում` միջին ականջի հիվանդության հայտնաբերման համար
  • Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ. ստուգեք լսողությունը / տիմպանոմետրիա, մինչև լսողության հատուկ հետազոտությունը հասանելի լինի մոտ 4 տարեկան հասակում

 
Արյան խանգարումների վարում

  • Ծննդյան պահին. Արյան ընդհանուր անալիզ՝ անցողիկ միելոպրոլիֆերատիվ խանգարման և պոլիցիտեմիայի գնահատման համար
  • 1 տարեկանում և տարեկան կտրվածքով.ստուգեք հեմոգլոբինը
  • Երկաթիդեֆիցիտի ռիսկի կամ <11 հեմոգլոբինի դեպքում. ստուգեք տարեկան կտրվածքով ֆերիտինը (C-ռեակտիվ սպիտակուցի միջոցով)

 
Վահանաձեւ գեղձի հիվանդության վարում

Ստուգեք վահանաձև գեղձի ֆունկցիան․

  • Ծնվելուց (նորածնային սկրինինգ)
  • 6 ամսականում
  • Մեկ տարեկանում, այնուհետև` տարեկան

 
Տեսողական խնդիրների վարում

Ակնաբույժի մոտ ուղղորդում` կատարակտի, ստրաբիզմուսի, նիստագմի գնահատման և հսկման համար.

  • Վեց ամսականում
  • Այնուհետև` տարեկան

 
Ատլանտո-աքսիալ անկայունություն

  • Ընթացիկ ապացույցները չեն երաշխավորում սքրինինգային ռենտգեն հետազոտության իրականացումը ասիմպտոմատիկ երեխաների մոտ հավանական ատլանտո-աքսիալ կայունության գնահատման համար:
  • Խորհուրդ տվեք ծնողներին, որ երեխային արգելված է զբաղվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսիք են ֆուտբոլը, մարմնամարզությունը` ողնուղեղի վնասման վտանգի պատճառով։
  • Եթե սիմպտոմատիկ է, նախ գնահատեք պարզ դիտարկային նկարը միայն չեզոք դիրքում, ապա դիտեք պարանոցի առաջ և հետ թեքման նկարները` միայն այն դեպքում, եթե այն նորմալ էր: Եթե կա շեղում, ապա ցուցված է մասնագետի մոտ ուղղորդելը:
  • Տարին առնվազն երկու անգամ ստուգեք ողնաշարի պարանոցային հատվածի վիճակը որպես նախազգուշացնող միջոցառում անզգայացման, ռենտգենոգրաֆիկ գործողությունների, վիրահատությունների ժամանակ:

 
Քնի խանգարումների վարում

  • 4 տարեկանում կատարեք քնի հետազոտություն Դաունի համախտանիշով բոլոր երեխաներին, քանի որ ծնողների զեկույցի և պոլիսոմնոգրամայի արդյունքների միջև քիչ փոխկապակցվածություն կա:

 
Տրիսոմիա 21 ունեցող անհատների հիվանդության ընթացքը

  • Մկանների տոնը հակված է բարելավվել տարիքի հետ, զարգացման առաջընթացի տեմպը տարիքի հետ դանդաղում է:
  • Ինտելեկտի գործակցի միջակայքը հիմնականում ցածր է, սոցիալական կատարողականությունը սովորաբար գերազանցում է մտավոր տարիքի համար սպասումներին:
  • Քնի օբստրուկտիվ ապնոէն հանդիպում է դեպքերի 50-70%-ում:
  • Դանդաղ աճ:
  • Կյանքի միջին տևողությունը 60 տարեկան:

 
 
 

Հուսով եմ` նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը