The OPEN minute newsletter / Հեմանգիոմա
Հուլիս 13, 2021

Հեմանգիոմա

Այսօրվա թեման է վաղ մանկական հեմանգիոման, որը բավականին տարածված է նորածինների շրջանում։ Այն կարող է շատ մտահոգիչ լինել երեխաների ընտանիքների համար: Հիշեցնենք, որ հեմանգիոման բարորակ անոթային ուռուցք է, որի պարագայում արյունատար անոթների աճը գերազանցում է նորման:

Պարզվել է, որ հեմանգիոմաների ժամանակին ախտորոշումը, գնահատումը և բուժումն ազդում են վերջնական կոսմետիկ տեսքի վրա: Որոշ հանգամանքներում հեմանգիոմաները կարող են էական ազդեցություն ունենալ հիվանդացության վրա (օր.՝ շնչուղիների, տեսողության և այլն) կամ կարող են մատնանշել հիմքում ընկած այլ հիվանդություններ:

Ստորև ներկայացված են Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի մանկական մաշկաբանության ստորաբաժանման ղեկավար բժիշկ Մինելլի Լուի մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք ներկայացվել են Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից 2021 թվականի մարտին անցկացված շարունակական բժշկական կրթության վերաբերյալ համաժողովում՝ «Հեմանգիոմաներ և մազանոթային անբավարարություն. երբ դիմել բժշկի» պրեզենտացիայի շրջանակներում:

Ամենակարևորը`

Բարձր ռիսկի հեմանգիոմաների դեպքում դիմեք բժշկի հնարավորինս շուտ (4-6 շաբաթական հասակում), քանի որ վաղ մանկական հեմանգիոմաները աճում են ավելի արագ, քան ենթադրվում էր: Շատ դեպքերում, նորածնի հեմանգիոմայի աճը տեղի է ունենում մինչև 3 ամսական տարիքում:

Բժշկին դիմելու ցուցումները ներառում են`

  • Ֆունկցիոնալ խանգարում կամ նմանատիպ ռիսկի առկայություն (օրինակ՝ աչքերի, ականջների, քթի, բերանի, շնչառական տրակտի շուրջ):
  • Խոց կամ դրա առաջացման ռիսկ (օրինակ՝ շրթունքներ, ծալքեր, բարուրիշրջան, սեգմենտար վնասվածքներ):
  • Անդառնալի այլանդակման ռիսկ (դեմք, այլ բաց հատվածներ):
  • Սինդրոմային դրսևորումներ կամ նման ռիսկի առկայություն:
    • Սեգմենտային տեսակները PHACES սինդրոմի դեպքում`
    • Posterior fossa – Հետին գանգափոսի անոմալիաներ
    • Hemangioma – Հեմանգիոմա
    • Arterial lesions – Զարկերակային վնասվածքներ
    • Cardiac abnormalities or Coarctation of the aorta – Սրտի պաթոլագիաներ կամ աորտայի կոարկտացիա
    • Eye or Endocrine abnormalities – Տեսողության կամ էնդոկրին խանգարումներ
    • Sternum abnormalities – Կրծքավանդակի դեֆորմացիաներ
    • Սեգմենտային տեսակները LUMBAR սինդրոմի դեպքում`
    • Lower body hemangioma and other cutaneous defects – Մարմնի ստորին մասի հեմանգիոմա և մաշկի այլ արատներ
    • Urogenital anomalies – Ուրոգենիտալ անոմալիաներ
    • Myelopathy – Միելոպաթիա
    • Bone deformities – Ոսկրածուծի դեֆորմացիաներ
    • Anorectal malformations, Arterial anomalies – Անոռեկտալ շրջանի արատներ, զարկերակային անոմալիաներ
    • Renal anomalies – Երիկամների զարգացման անոմալիաներ

 

PHACES համախտանիշ։ Աղբյուր՝ NIH

Անգամ դեմքի փոքր կենտրոնական վնասվածքները կարող են զգալի սոցիալական ազդեցություն ունենալ, ուստի անհրաժեշտ է դիմել բժշկի հնարավորինս շուտ: 3-4 տարեկան հասակում երեխաների մոտ կարելի է հետազոտել մնացորդային ազդեցությունների առկայությունը և անհրաժեշտության դեպքում բուժել լազերի կամ պլաստիկ վիրահատությունների միջոցով:

Մանդիբուլային շրջանում սեգմենտար մանկական հեմանգիոմաները կապված են շնչուղիների հեմանգիոմաների հետ: Ստորին ծնոտի շրջանում սեգմենտար տարածվածության դեպքում ցուցված էուղորդել երեխային ԼՕՌ-մասնագետի մոտ:

Մանդիբուլային շրջանում սեգմենտար
Աղբյուր՝ Connelly, Elizabeth Alvarez et al. “Segmental hemangioma of infancy complicated by life-threatening arterial bleed.” Pediatric dermatology vol. 26,4 (2009): 469-72. doi:10.1111/j.1525-1470.2009.00955.x

Հիվանդության բնորոշ ընթացքը

  • Հեմանգիոման կարող է լինել բնածին (ծննդյան ժամանակկ արող են նկատվել կարմիր, նեղացած անոթ կամ կապտավուն/ կապտուկանման բծեր):
  • Տարածման փուլը սկսվում է ծնվելուց հետո`
    • Հաճախ 1-2 շաբաթական հասակում նկատվում է ուժեղ կարմրություն և հաստացում:
    • Այնուհետ և նկատվում է արագ աճ՝ 80 տոկոս աճ 3 ամսվա ընթացքում:
    • Հետագայում աճը դանդաղում է:
    • Խորը հեմանգիոմաների դեպքում նկատվում է դանդաղ և երկարատև աճ:
  • Ինվոլյուցիան տևում է տարիներ:

Կյանքի առաջին տարվա ընթացքում մանկական հեմանգիոմաների բուժումը կարող է ներառել

  • Հիվանդության ընթացքին զգոն հետևելը։
  • Վերքի խնամք (մուպիրոցինի քսուքի, մետրոնիդազոլգելի կամ վազելինի օգտագործում)։
  • Բետա-պաշարիշներով թերապիա։ ( Բերանացի ընդունման պրոպրանոլոլը շատ արդյունավետ է։ Տեղային եղանակով թիմոլոլի օգտագործումը ամենաարդյունավետն է բարակ մակերեսային <1 մմ հաստություն ունեցող հեմանգիոմաների համար։)
  • Հազվագյուտ դեպքերում ներօջախային կամ համակարգային ստերոիդների, վինկրիստինի կիրառում։

Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։

Հարգանքով՝

Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը