The OPEN minute newsletter / Վիտամին B12 և վիտամին B2 ռիբոֆլավին
Հունիս 21, 2022

Վիտամին B12 և վիտամին B2 ռիբոֆլավին

Այսօրվա տեղեկագիրը կշարունակի վիտամինների և հանքանյութերի պակասի կամ ավելցուկի վերաբերյալ մեր շարքը:

Եթե բաց եք թողել տեղեկագրի նախորդ թողարկումները, ահա նրանք

 
Պատկերացրեք, որ այսօր ձեր կլինիկա են այցելում մի քանի երեխաներ, յուրաքանչյուրն իր ուրույն ախտանիշներով:

Վիտիլիգո հիվանդություն ունեցող 2 տարեկան երեխան գալիս է, քանի որ ծնողները մտահոգեն են, որ նա թույլ է և գունատ: Հետագայում երեխայի արյան ընդհանուր անալիզի արդյունքում նշվում է, որ ունի մակրոցիտիկ անեմիա:

4 տարեկան երեխան ունի կրկնվող խեյլիտ, գլոսիտ և մուկոզիտ (բերանի լորձաթաղանթի բորբոքում)։

Կարո՞ղ է արդյոք սննդակարգի լավ անամնեզը բացահայտել վիտամինների կամ հանքանյութերի հնարավոր պակասը որպես նրանց ախտանիշների պատճառ:

 
Վիտամին B12:

Վիտամին B12-ի աղբյուր են հանդիսանում մկանային և օրգանական միսը, ձուկը, ձուն, կաթը և պանիրը:

Այս վիտամինի պակասորդը կարող է ունենալ հետևյալ դրսևորումները՝ մեգալոբլաստիկ անեմիա, ծայրամասային նեյրոպաթիա, հետին կողմնային սյունի հիվանդություն, գլոսիտ, քաշի կորուստ և վիտիլիգո հիվանդություն:

Վիտամին B12-ի պակասորդի պատճառ կարող են հանդիսանալ կլանման խանգարումները, ներքին գործոնի բացակայությունը, որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործումը (օրինակ՝ մետֆորմին կամ պրոտոնային պոմպի ինհիբիտորներ) և անբավարար սնուցումը։

Այսպիսով, վիտամին B12 ի պակասորդի ռիսկային խմբերում կարող են լինել մարդիկ հետևալ ախտանիշներով՝ պերնիցիոզ անեմիա, ստամոքս-աղիքային խանգարումներ կամ ստամոքսի վիրահատություն ունեցած անձինք, բուսակերները, ովքեր շատ քիչ են օգտագործում կամ ընդհանրապես չեն օգտագործում կենդանական ծագման սնունդ և կաթնամթերք, ինչպես նաև վեգան կանանց նորածինները:

Վիտամին B12-ի անբավարարության բուժումը սովորաբար իրականացվում է միջմկանային կամ ենթամաշկային ներարկումով, քանի որ բերանացի ընդունման պարագայում կլանումը թույլ է: Չափաբաժինները տարբեր են՝ կախված տարիքից և էթիոլոգիայից։ Երեխաների վիտամին B12 անբավարարության բուժումը կարող է իրականացվել միջմկանային կամ ենթամաշկային ներարկումով, (քանի որ բերանացի ընդունման դեղամիջոցները վատ են ներծծվում): Երեխաների համար դեղաչափը կազմում է 100 մկգ/օրական 10-15 օր շարունակ, այնուհետև շաբաթական մեկ կամ երկու անգամ մի քանի ամիս շարունակ: Պերնիցիոզ անեմիայի բուժման դեպքում (նյարդաբանական խանգարումների ախտանիշներով) կպահանջվեն ավելի մեծ չափաբաժիններ:

 
Վիտամին B2 ռիբոֆլավին:

Վիտամին B2-ի աղբյուր են հանդիսանում ձուն, կաթը, լյարդը և այլ ներքին օրգաններ, միսը, ձուկը, կանաչ տերևավոր բանջարեղենը և ամբողջական կամ հարստացված հացահատիկները: Այս վիտամինի անբավարարությունը (նաև հայտնի է որպես արիբոֆլավինոզ) կարող է հանգեցնել այնպիսի ախտանշանների և նշանների, ինչպիսիք են մաշկային խնդիրներ, խեյլիտ, գլոսիտ, մուկոզիտ, ֆոտոֆոբիա և արցունքահոսություն, նազոլաբիալ սեբորեա և ալոպեցիա:

Ռիբոֆլավինի անբավարարության ռիսկային խմբերում կարող են լինել բուսակեր մարզիկները, հղի և կրծքով կերակրող կանայք, ովքեր քիչ են օգտագործում միս կամ կաթնամթերք (հետագայում նրանց նորածինները), մարդիկ, ովքեր վեգան են և կաթ չեն օգտագործում, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն ռիբոֆլավինի փոխադրիչի դեֆիցիտ։

Ռիբոֆլավինի անբավարարությունը կարող է բուժվել ռիբոֆլավինի բարձր չափաբաժիններով, մինչև ախտանիշները չվերանան: Սովորաբար, բուժումը կատարվում է դեղահաբերով, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արվել նաև միջմկանային ներարկման միջոցով:

Բուժման նպատակով նշանակվում է բերանացի ընդունման B2, սովորաբար 2․5-10 մգ/օը։

 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր:

 
Հարգանքով՝

Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես

Հղումներ

Lexicomp Online, Children’s Hospital Los Angeles Pediatric Dosing Handbook & Formulary Online. Waltham, MA: UpToDate, Inc. https://online.lexi.com. Accessed June 16, 2022.

Riboflavin: Fact sheet for health professionals. National Institute of Health: Office of Dietary Supplements.. Updated May 11, 2022. Accessed June 16, 2022. https://ods.od.nih.gov/factsheets/Riboflavin-HealthProfessional/#h5

Vitamin B12: Fact sheet for health professionals. National Institute of Health: Office of Dietary Supplements.. Updated March 9, 2022. Accessed June 16, 2022. https://ods.od.nih.gov/factsheets/VitaminB12-HealthProfessional/

Image source: “Food is source of vitamin b2″ by 13-Smile is licensed under Freepik License.

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը