Մանկական ասթմա

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Նկարագրել, թե ինչու է երեխաների մոտ ասթմայի թերախտորոշում, և թվել ասթմայի զարգացման ռիսկը բարձրացնող որոշ գործոններ
  • Թվարկել առանցքային տարրերը, որոնք պետք է հավաքել անամնեզից՝ ասթման գնահատելու համար 
  • Քննարկեք վաղ ICS սկսելու կարևորությունը պերսիստող ասթմայի դեպքում և թե երբ է կարելի դիտարկել PRN ICS/LABA 
  • Կոնտրաստային տեխնիկան և տարիքային առանձնահատկությունները HF-ի և չոր փոշով ինհալյատորների համար 
  • Քննարկեք այն կարևոր տարրերը, որոնք պետք է հաշվի առնել ասթմայի բուժման ժամանակ՝ ռասակայան և սոցիալական տարբերությունների առու 

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ալերգոլոգների և իմունոլոգների համար։

Դասընթացի նկարագրություն

Ասթման երեխաների մոտ տարածված, բայց թերախտորոշվող հիվանդություն է՝ հաճախ ախտանշանների բազմազանության, ախտորոշման դժվարությունների և առողջապահական տարբերությունների պատճառով։ Այս դասընթացին քննարկվում են ասթմայի հիմնական ռիսկի գործոնները՝ ներառյալ ժառանգականությունը, շրջակա միջավայրի ազդեցությունը և նախկինում ունեցած շնչառական վարակները։ Նաև ներկայացվում են ախտորոշման նպատակով անամնեզի հավաքման հիմնական տարրերը՝ ընդգծելով սիմպտոմների բնույթը, խթանիչ գործոնները և արձագանքը բուժման հանդեպ։ Ինհալյատոր կորտիկոստերոիդների վաղ կիրառությունը որոշիչ նշանակություն ունի պերսիստող ասթմայի բուժման համար, մինչդեռ ICS/LABA-ն կարող է տեղին լինել որոշ դեպքերում՝ ըստ անհրաժեշտության։ Ինհալյացիայի ճիշտ տեխնիկան կախված է տարիքից և սարքի տեսակից. նշանակալի տարբերություն կա HFA-ի և չոր փոշով ինհալյատորների միջև։ Բացի այդ, մենք կքննարկենք ասթմայի բուժման ընթացքի տարբերությունները՝ պայմանավորված ռասայական և սոցիալական առանձնահատկություններով՝ ուշադրություն դարձնելով ախտորոշման և բուժման խոչընդոտներին։ Այս դասընթացի վերջում մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ կերպով ախտորոշել և բուժել մանկական ասթման։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ. Նիմա Իզադի

Բժ. Նիմա Իզադի

Դոկտոր Իզադին ներկայումս աշխատում է Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի իմունաբանության և ալերգաբանության կլինիկական բաժնում որպես դոցենտ։ Դոկտոր Իզադին նաև դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեք բժշկական քոլեջում և իրականացնում Կալիֆորնիայի՝ նորածինների ծանր համակցված իմունային անբավարարության սքրինինգային ծրագիրը։ Նա որպես գլխավոր հեղինակ աշխատություններ է հրապարակել իմունային անբավարարության, ասթմայի, ատոպիկ դերմատիտի և ալերգիայի թեմաներով: Ներկայումս զբաղվում է առաջնային իմունային անբավարարության և բժշկական կրթության ուսումնասիրությամբ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նյութեր
Տեսանյութ – Մանկական ասթմա
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում
ՇՄԶ թեստ՝ Մանկական ասթմա