Լիմֆադենոպաթիա
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`
- Նկարագրել մանկական տարիքում լիմֆադենոպաթիայի տարբերակիչ ախտորոշումը
- Տարբերակել լիմֆադենոպաթիայի բարորակ և չարորակ պատճառները
- Կազմել լիմֆադենոպաթիայով երեխայի ախտորոշման մարտավարություն
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների արյունաբանների և ուռուցքաբանների համար։
Դասընթացի նկարագրություն
Լիմֆադենոպաթիան երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է, որի պատճառը հիմնականում վարակներն են։ Այնուամենայնիվ պատաճառները բազմաթիվ են, հազվադեպ հնարավոր է նաև ավելի լուրջ խնդիրներ հանդիսանան պատճառ․ ինչպիսին են օրինակ չարորակ հիվանդությունները։ Բժիշկները պետք է իմանան լիմֆատիկ հանգույցների մեծացում առաջացնող թե վարակային, թե ոչ վարակային պատճառները։ Այս բաժնում մենք կանդրադառնանք լիմֆադենոպաթիայի հաճախ և հազվադեպ հանդիպող պատճառներին, ինչպես նաև անհանգստացնող ախտանշաններին, որոնց դեպքում հարկավոր է ընդլայնել ախտորոշման շրջանակները։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ջամի Ստոք
Ջամի Ստոքը Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի ավագ դասախոս(դոցենտ), Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Նա անցել է մանկաբուժության կլինիկական օրդինատուրա և նեղ մասնագիտական կրթություն (ֆելոշիփ) է ստացել մանկական արյունաբանություն/ուռուցքաբանություն մասնագիտությամբ Սիեթլի մանկական հիվանդանոցում, Վաշինգտոնի համալսարան։ Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Ինստիտուտում լեյկեմիաների և լիմֆոմաների բժիշկ է։ Որպես երիտասարդ հետազոտող աշխատում է երեխաների ուռուցքաբանության խմբի ոչ Հոջկինյան լիմֆոմայի կոմիտեում, հազվադեպ լիմֆոմաների խումբ։ Այժմ մանկական արյունաբանության/ուռուցքաբանության նեղ մասնագիտական կրթության և բժշկական կրթության տնօրենն է Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Ինստիտուտում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է լեյկեմիաների, լիմֆոմաների կլինիկական հետազոտությունները և հետազոտական աշխատանքներ բժշկական կրթության ոլորտում, փորձելով ներառել նաև հետադարձ կապը, ուսումնական ծրագրի կազմումը, առողջության խթանումը և պրոֆեսիոնալիզմի ու առաջնորդության դասընթացները։