Հիպերկալցեմիան երեխաների մոտ
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- Հասկանալ կալցիումի նյութափոխանակության ախտաֆիզիոլոգիան և հիմնական գործոնները
- Տալ հիպերկալցեմիայի սահմանումը և նկարագրել նրա դրսևորումները երեխաների մոտ՝ կախված տարիքից և հիվանդության ծանրությունից
- Տարբերակել հիպերկալցեմիայի էթիոլոգիկ գործոնները երեխաների մոտ և որոշել հիպերկալցեմիայի գնահատման մոտեցումները
- Ուսումնասիրել բուժման տարբեր մոտեցումները, կախված էթիոլոգիաների դրսևորումից
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, մանկական ստացիոնար բժիշկների, էնդոկրինոլոգիների և շտապօգնության բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացը նախատեսված է կոմպլեքս կլինիկական մոտեցում՝ հիպերկալցեմիայով երեխաների բուժման հարցում։ Դասընթացը սկսվում է կալցիումի մետաբոլիզմի քննարկումով, ներառելով պարաթիրեոիդ հորմոնի, վիտամին Դ-ի, կալցիում-զգայական ընկալիչների դերը, ինչպես նաև բացատրվում է, թե ինչպես են տարիքը, թթվահիմնային վիճակը և ալբումինի մակարդակը ազդում լաբորատոր տվյալների վերլուծության վրա։ Սովորողները կուսումնասիրեն բոլոր դրսևորումները, սկսած հազիվ նկատելի նշաններից նորածինների մոտ, մինչև դասական սիմպտոմները, ինչպիսիք են քարերը երիկամներում, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումները, ոսկրերում ցավերը՝ ավելի մեծ տարիքի երեխաների մոտ։ Դասընթացն ընդգծում է կառուցվածքային ախտորոշիչ մոտեցումները տարբերակման համար պարաթիրեոիդ հորմոն-կախյալ և անկախ պատճառների, ներառյալ գենետիկ սինդրոմները, վիտամին Դ- կախյալ վիճակները, չարորակ նորագոյացությունները, անշարժությունը։ Նաև մանրամասն քննարկվում են բուժման մոտեցումները, ներառյալ հիդրատացիան, ֆարմակոլոգիական միջամտությունները, ինչպիսիք են կալցիտոնինը և բիսֆոսֆոնատները, ծայրահեղ դիալիզի ցուցումները։ Իրական կլինիկական դեպքերը ներկայացնում են ժամանակին ախտորոշման և միջամտությունների կարևորությունը։ Այս կուրսն իդեալական համապատասխանում է մանկաբույժներին, էնդոկրինոլոգիներին, ստացիոնար բժիշկներին և շտապօգնության բժիշկներին, որոնք ցանկանում են լավացնել իրենց հմտությունները երեխաների մոտ հիպերկալցեմիայի ախտորոշման և վարման մոտեցումներում։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ. Աննա Ռյաբեց-Լիենհարդ
Բժ․ Աննա Ռյաբեց-Լիենհարդը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) ներզատաբանության, շաքարախտի և նյութափոխանակության դեպարտամենտի մետաբոլիկ ոսկրերի և միներալների խախտումների ծրագրի բժշկական տնօրենն է և Հարավային Կալիֆորնիայի Կեկի բարձրագույն բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Նա հանդիսանում է CHLA-ում խորհրդի կողմից հավաստագրված մանկական ներզատաբան և թերապևտ։ Բժիշկ Ռյաբեց-Լիենհարդն ավարտել է իր մանկաբուժական օրդինատուրան և ստացել մանկական ներզատաբանության կրթաթոշակը CHLA-ում: Նրա հետազոտությունները կենտրոնացած են մանկական առաջնային և երկրորդային օստեոպորոզի վրա, ինչպիսիք են անկատար օստեոգենեզը և գլյուկոկորտիկոիդով պայմանավորված օստեոպորոզը, ինչպես նաև ռախիտը և միներալների խախտումները: Նա բազմաթիվ կլինիկական փորձարկումների հեղինակ է, ինչպես նաև ռախիտի բնածին արատով հիվանդների մետաբոլիկ և օրթոպեդիկ հետեվանքների բազմամասնագիտական ուսումնասիրությունների համահեղինակ: Բժիշկ Ռյաբեց-Լիենհարդը հանդիսանում է Human Growth Foundation-ի տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև Մանկական էնդոկրին հասարակության թմրամիջոցների և թերապևտիկ կոմիտեի համանախագահ, ԱՄՆ: