Մանկական ոսկրամկանային խնդիրներ

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան․

  • Ձևավորեն մոտեցումներ երեխաների մոտ հոդերի և մկանների ցավի դեպքում
  • Հասկանալ մանկական ոսկրամկանային խնդիրների բուժման ցուցումները առաջնային օղակում
  • Հստակեցնել, թե երբ և որ մասնագետին ուղղորդել
  • Հասկանալ քայլքի կենսամեխանիկան նորմալ զարգացող երեխաների մոտ
  • Իմանալ երեխաների մոտ հանդիպող հիմնական ռոտացիոն խնդիրները
  • Ձևավորեն մանկական օրթոպեդիայում իրականացվող օբյեկտիվ զննման մոտեցումներ
  • Տրամադրել ուղեցույց, թե երբ է պետք հանգստացնել ծնողներին և երբ ուղղորդել նեղ մասնագետի մոտ
  • Վերանայել միջամտությունների և բուժման ռազմավարությունները

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և օրթոպեդ-վնասվածքաբանների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս համապարփակ դասընթացը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մանկական պացիենտների մոտ ոսկրամկանային խնդիրները առավել արդյունավետ լուծելու համար: Երկու դասախոսությունների ընթացքում մասնակիցները կսովորեն ցուցաբերել համակարգված մոտեցում երեխաների մոտ հոդերի և մկանների ցավերին, հասկանալ այդ խնդիրների բուժման ցուցումները առաջնային բուժօգնություն տրամադրող հաստատություններում և ճշգրիտ կերպով որոշել հետագա ուղղորդման չափանիշները: Բացի այդ, մասնակիցները կստանան պատկերացում քայլքի կենսամեխանիկայի և նորմալ զարգացող երեխաների մոտ հանդիպող ռոտացիոն խնդիրների մասին, ինչպես նաև մանկական օրթոպեդիայում կիրառվող օբյեկտիվ զննության անցկացման ռազմավարության մասին: Շեշտը դրվելու է ուղեցույցների տրամադրման վրա, թե երբ է պետք կատարել միջամտություն և երբ ուղղորդել մասնագետի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին առավել վստահ գնահատել պացիենտին, հանգստացնել ծնողներին և, անհրաժեշտության դեպքում, ուղղորդել պացիենտներին համապատասխան մասնագետների մոտ։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտ

Բժ․ Մելիսա Բենթ

Բժ․ Մելիսա Բենթ

Մելիսա Բենթը Children’s Orthopedic Center-ի բժիշկ է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կեքի բժշկական դպրոցի օրթոպեդիայի կլինիկական դասախոս։ Բժիշկ Բենթի կլինիկական հետաքրքրությունները և փորձառությունը ներառում են մանկական ընդհանուր օրթոպեդիկ խնդիրների, ինչպես օրինակ՝ ծուռթաթության, սկոլիոզի, նյարդամկանային խնդիրների և կոնք –ազդրային հոդի դիսպլազիայի ոչ վիրահատական մոտեցումները։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են ոսկրամկանային խնդիրների և սպինա բիֆիդայի/նյարդամկանային խնդիրների վերաբերյալ բժշկական կրթությունը։ Նա ավարտել է Մորհաուսի բժշկական դպրոցի բժշկական ֆակուլտետը։ Մանկաբուժության ոլորտում ինտերնատուրան և ռեզիդենտուրան Բժիշկ Բենթն անց է կացրել Սան Ֆրանցիսկոի Կալիֆոռնիայի համալսարանում։ Նա նաև ավարտել է ոչ վիրահատական մանկական օրթոպեդիայի ֆելոուշիփը Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում։