Միջին և արտաքին օտիտ
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Սահմանել միջին և արտաքին օտիտների ախտորոշիչ չափանիշները
- Հստակեցնել միջին և արտաքին օտիտների պատճառները
- Քննարկել երբ և ինչպես բուժել միջին և արտաքին օտիտները
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական բուժքույրերի համար:
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացը բուժաշխատողներին կապահովի միջին և արտաքին օտիտների վերաբերյալ ամբողջական գիտելիքներ։ Դասընթացի վերջում, մասնակիցները կկարողանան սահմանել այս հաճախ հանդիպող ականջի վարակների ախտորոշիչ չափանիշները, ունակ լինելով հստակեցնել և տարբերակել երկու հիվանդությունները միմյանցից։ Դասընթացի ընթացքում նաև քննարկվում են միջին և արտաքին օտիտների պատճառները, այդ թվում վարակային և ոչ վարակային, որը նպաստում է կլինիկական որոշումների կայացմանը։ Այս ամենին հավելյալ, մասնակիցները կսովորեն ըստ ապացուցահեն ուղեցույցների, երբ և ինչպես սկսել համապատասխան բուժումը, այդ թվում՝ հակաբակտերիալ բուժումը, ցավի կառավարումը և կանխարգելիչ միջոցառումները։ Դեպքերի ինտերակտիվ քննարկման միջոցով և գործնական շեշտադրումներով, այս դասընթացը կբարելավվի երեխաների և մեծահասակների շրջանում ականջի բորբոքային հիվանդությունների ախտորոշումը և վարումը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Շոն Քոու
Դոկտոր Շոն Քոուն մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։ Նա աշխատում է ակադեմիական ոլորտում, իրականացնելով նաև անհատական գործունեություն, անհետաձգելի բուժօգնություն, ինչպես նաև վարքային առողջության ոլորտում։ Նա ունի հատուկ հետաքրքրություն վարքային և մտավոր առողջության, ռեզիդենտների կրթության, ինչպես նաև մենթորշիփի մեջ։