Փոդքասթ - Վաղաժամ սեռահասունացում

1 ժամ
Հայերեն, English
1 Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

  • Սահմանել վաղաժամ սեռահասունացումը
  • Իրականացնել վաղաժամ սեռահասունացման պատճառների տարբերակիչ ախտորոշում
  • Հասկանալ բուժման մեթոդները
  • Սահմանել ուշացած սեռահասունացումը
  • Տարբերակել ուշացած սեռահասունացման պատճառները
  • Ճիշտ ախտորոշել սեռահասունացման խանգարումները` վաղաժամ սեռական հասունացումը և սեռահասունացման ուշացումը  
  • Տարբերակել մինի-պուբերտատը  վաղաժամ սեռական հասունացումից վաղ մանկական տարիքում 
  • Տարբերակել այն երեխաների շրջանակը, ովքեր կարիք ունեն մանկական էնդոկրինոլոգին ուղղորդման սեռահասունացման խանգարումների հետ կապված

Թիրախային լսարան

Այս փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, գինեկոլոգների, ներզատաբանների և նյարդաբանների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս էպիզոդում բժիշկ Էյալ Բեն Այզեքը հարցազրույց է վերցնում բժիշկ Բրայան Միյազակիից, վաղաժամ և ուշացած սեռահասունացման թեմայի շուրջ։ Նրանք քննարկումը սկսում են վաղաժամ սեռահասունացման սահմանումից, քննարկում են տարիքային շեմերը և ֆիզիոլոգիական ցուցիչները։ Բժիշկ Միյազակին ընդգծում է մանրակրկիտ տարբերակիչ ախտորոշման կարևորությունը վաղաժամ սեռական հասունացման պատճառը հայտնաբերելու համար և դիտարկում է բուժման տարբեր եղանակներ՝ ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային։ Այս դրվագում նաև սահմանվում է ուշացած սեռահասունացումը, խոսվում է տարիքի և դրա ցուցիչների մասին։ Բժիշկ Միյազակին նշում է ուշացած սեռահասունացման տարբեր պատճառների, ինչպիսիք են կոնստիտուցիոնալ հապաղումը և քրոնիկ հիվանդությունները, տալիս է պատկերացում ախտորոշման և բուժման ճանապարհների մասին։ Այս փոդքասթում առկա են արժեքավոր խորհուրդներ վաղաժամ և ուշացած սեռական հասունացման ախտորոշումով և բուժումով զբաղվող բժշկական անձնակազմի համար։

Փոդքասթի երկրորդ մասում մենք զրուցում ենք բժիշկ Լուսինե Նավասարդյանի հետ: Փոդքասթում ներկայացվում է նորմալ ֆիզիոլոգիական սեռահասունացման առանձնահատկությունները, վեր են հանվում սեռահասունացման վրա ազդող գործոնները, հոգեբանական առանձնահատկությունները: Սեռահասունացման խանգարումները դժվար ախտորոշվող և տարբերակվող ախտաբանություններ են, և հատկապես կարևոր է դրանց ժամանակին հայտնաբերումը: Փոդքաստում նաև ներկայացվում է նորածնային շրջանում մինի-պուբերտատի մասին նկարագրություն, ինչը կարող է օգնել մանկաբույժներին ճիշտ կողմնորոշվել և հսկել այդ երեխաներին: 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Բրայան Միյազակի

Բժ․ Բրայան Միյազակի

Բժիշկ Բրայան Միյազակին կլինիկական մանկաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Մանկական Հոսպիտալում՝ մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում։ Բժիշկ Միյազակին ստացել է իր բժշկի որակավորումը Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում։ CHOC Childrens-ում ավարտել է ռեզիդենտուրան և անցել է մանկական էնդոկրինոլոգիայի ֆելոուշիփ Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի Համալսարանում։ Նա «Էնդոկրինալոգիայի, Դիաբետի և Մետաբոլիզմի Կենտրոն»-ի որակի բարելավման ղեկավարն է։

Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.

Բժ․ Լուսինե Նավասարդյան, բ.գ.թ.

Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական էնդոկրինոլոգ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրին դիսպանսերի ղեկավար։ Բժիշկ Նավասարդյանն ավարտելուց հետո բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բժշկուհի Նավասարդյանը 2014 թ.-ին «Վահանաձև գեղձի աուտոիմունային խանգարումները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանում: 2014 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է։ Նա մասնակցել է բազմաթիվ ESPE դպրոցներին և տարեկան ժողովներին և ներկայացրել բազմաթիվ սահիկաշարեր և դասախոսություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գիտաժողովների ժամանակ։ Նա ունի նաև մի շարք տպագրություններ:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Գիտելիքի ստուգում
ՇՄԶ թեստ – Վաղաժամ սեռահասունացում