Տոկունություն/դիմակայունություն առողջապահության մասնագետների համար
Կրթական նպատակներ
Այս պրեզենտացիայից հետո մասնակիցները կսովորեն՝
- Առողջապահության մասնագետների համար դիմացկունություն զարգացնելու ուղիների մասին
- Դիմացկունության զարգացման 4 հիմնական տիրույթները՝
- Ռեֆլեոսիվ պատմություն
- Հուզական կարգավորում
- Հաղորդակցություն և սահմաններ
- Տրամադրության փոփոխության ճանաչողում, տրավմատիկ արձագանք, և ինքնախնամք/անհատական գործիքակազմ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, հոգեբանների, կլինիկական հոգեբանների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Առողջապահության մասնագետները հաճախ հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների աշխատավայրում, որը կարող է ներառել անբարենպաստ իրադարձություններ, բժշկական սխալներ, կամ հիվանդին հասցրած վնասվածքներ։ Դիմացկունության զարգացումը և պահպանումը կարևոր միջոց է խուսափելու մասնագիտական այրումից և այլ անբարենպաստ իրադարձություններից։ Այս դասախոսությունում դուք կսովորեք, թե ինչպես սահմանել դիմացկունությունը և զարգացնել գրականության վրա հիմնված ռազմավարություններ կյանքում հավասարակշռությանը վերադառնալու վերաբերյալ։ Այս խտացված դասախոսությունը հիմնված է UCLA-ից դոկտոր Բրենդա Բուռշի աշխատանքի վրա: Այն դիմացկունությանը վերաբերող ծավալուն աշխատանքի մի մասն է:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում ՇՄԶ կրեդիտներ չի տրամադրում:
Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.
Լինելով կլինիկական հոգեբան՝ Վալենտինա Օգարյանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով տառապող պացիենտներին և նրանց ընտանիքներին: Վալենտինան անմիջականորեն աշխատում է պացիենտների հետ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի քաղցկեղի կլինիկաներում և Սիմմս/Մանն կենտրոնում: Նա տեղեկացնում է պացիենտներին և վերջիններիս մտերիմներին առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին, ինչպես նաև օգնում է նրանց ստանալ համապատասխան բուժում: Որպես լրացուցիչ աշխատանք՝ նա նաև դասավանդում է համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի բաժիններում սովորող ոսանողներին։